• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 օգս 2021 թ.

Կարո՞ղ է արդյոք երախտագիտությունը տագնապից ազատվելու միջոց լինել

Հրապարակման ամսաթիվ 29 օգս 2021 թ.

Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։ 

Սիրելի Ընկեր, դժգոհող ու տրտնջացող մտածելակերպից ազատվելու առաջին քայլը քո ունեցած ամեն ինչի համար Աստծուն շնորհակալություն հայտնելն է։  

Կարո՞ղ ես հիմա մի պահ դադար վերցնել, ժամանակ հատկացնել և սրտանց շնորհակալություն հայտնել Տեր Աստծուն։

Մտածե՞լ ես երբևէ, որ կարող ես տագնապներից և անհանգստություններից ազատվել՝ պարզապես Աստծուց գոհանալով։

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, քո անձի և Աստծո տված բարիքների համար Աստծուն շնորհակալ լինելը առաջին և ամենակարևոր քայլն է, որովհետև հենց տագնապն անհետանա, հավատքդ ավելի ամուր կդառնա։ Իսկ հավատքով և հույսով լի սիրտը հաճեցնում է Աստծուն։  

«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․7

Սա Տեր Աստծո խոստումն է, Նրա օրենքը՝ եթե հայտնես կարիքներդ ու խնդիրներդ Նրան, Նա Իր ողորմությունն ու շնորհքը քեզ կտա։ 

Այլևս մի՛ անհանգստացիր և մի՛ մտահոգվիր, փոխարենը սկսի՛ր գոհանալ և շնորհակալություն հայտնել Աստծուն։

Կարող ենք միասին աղոթել հենց հիմա․ «Տե՛ր Աստված, շնորհակա՛լ եմ Քո զորավոր Խոսքի համար, որ լի է իմաստությամբ։ Հիմա գիտեմ, որ երախտագետ լինելը այն բանալին է, որ Դու տվել ես, որպեսզի ես ազատվեմ անհանգստությունից և կատարելապես խաղաղ լինեմ Քեզ հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ ունեմ։ Շնորհակալ եմ, որ Դու, Տե՛ր, գիտես, թե ինչպիսի իրավիճակում եմ ես, գիտես իմ խնդիրների մասին և մշտապես ինձ համար հոգ ես տանում Քո անսահման բարությամբ, հավատարմությամբ ու համբերությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես