• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 օգս 2023 թ.

Կարո՞ղ է արդյոք երախտագիտությունը տագնապից ազատվելու միջոց լինել

Հրապարակման ամսաթիվ 29 օգս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։ 

 

Դժգոհող ու տրտնջացող մտածելակերպից ազատվելու առաջին քայլը քո ունեցած ամեն ինչի համար Տեր Աստծուն շնորհակալություն հայտնելն է։  

Կարո՞ղ ես հիմա մի պահ դադար վերցնել, ժամանակ հատկացնել և սրտանց շնորհակալություն հայտնել Տեր Աստծուն։

 

Մտածե՞լ ես երբևէ, որ կարող ես տագնապներից և անհանգստություններից ազատվել՝ պարզապես Աստծուց գոհանալով։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո ով լինելու համար, ինչպես նաև Աստծու շնորհած բարիքների համար Աստծուն շնորհակալ լինելն առաջին և ամենակարևոր քայլն է, որովհետև հենց տագնապն անհետանա, հավատքդ ավելի ամուր կդառնա։ Իսկ հավատքով և հույսով լի սիրտը հաճեցնում է Աստծուն։  

 

«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․7

 

Սա Տեր Աստծո խոստումն է, Նրա օրենքը՝ եթե հայտնես կարիքներդ ու խնդիրներդ Նրան, Նա Իր ողորմությունն ու շնորհքը քեզ կտա։ 

 

Այլևս մի՛ անհանգստացիր և մի՛ մտահոգվիր, փոխարենը սկսի՛ր գոհանալ և շնորհակալություն հայտնել Աստծուն։

 

Կարո՞ղ ենք միասին աղոթել հենց հիմա այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Աստված, շնորհակա՛լ եմ Քո զորավոր Խոսքի համար, որ լի է իմաստությամբ։ Հիմա գիտեմ, որ երախտագետ լինելը այն բանալին է, որ Դու տվել ես, որպեսզի ազատվեմ անհանգստությունից և կատարելապես խաղաղ լինեմ Քեզ հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, որ ունեմ։ Շնորհակալ եմ, որ Դու, Տե՛ր, գիտես, թե ինչպիսի իրավիճակում եմ ես, գիտես իմ խնդիրների մասին և մշտապես ինձ համար հոգ ես տանում Քո անսահման բարությամբ, հավատարմությամբ ու համբերությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես