Գիտե՞ս արդյոք, որ Աստված անձնազոհ կերպով է քեզ սիրում։ Այնպիսի մի սիրով, որն աստվածային է, գերբնական և շատ զորավոր:
«Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը.․․․ Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան» (Երգ Երգոց 8.5-8)։
Սիրելի՛ բարեկամ, աշխարհի բոլոր ջրերը չեն կարող հագեցնել այս սերը: Դրան չկա մրցակից, չկա հավասար որևէ բան։ Աստծո սերն անսահման սեր է, աներևակայելի, անհավատալի, արևի պես բարձրացող ուժով և զորությամբ: Սեր, որն իր հեզությամբ ու կյանքով մոտենում է սրտիդ դռանը և, անցնելով շեմից, հորդում է քո ամբողջ ներքին էության մեջ։
«Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ Նրան չճանաչեց» (Ա Հովհաննես 3.1)։
Աստծու սերն այնքա՜ն մեծ է ու անսահման, որ տիեզերքը չի կարող այն պարփակել: Եվ այդ սերը հորդում է դեպի քեզ, ջերմացնում քո կյանքի սառը կողմերը, լուսավորում քո կյանքի խավարը, եթե դու բավարարում ես Աստծու զավակ կոչվելու պայմանին։ Աստվածաշունչը շատ հստակ է՝ հավատա Տեր Հիսուս Քրիստոսին և ապաշխարիր քո հին ընթացքից։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հավատում եմ և աղոթում, որ քո օրերից յուրաքանչյուրը լցված լինի Աստծու սիրով և Նրա անըմբռնելի բարությամբ։ Իրապես, Աստծու սիրո աներևակայելի դրսևորումներից մեկը մեզ Իր զավակները դարձնելու հնարավորությունն է։ Հուսով եմ, որ դու կընդունես այդ սերը և կվայելես այն քո կյանքի բոլոր օրերին։ Հավատա՛ և ապաշխարի՛ր․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը