• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 օգս 2022 թ.

Կարո՞ղ ես չափել Նրա սիրո զորությունը

Հրապարակման ամսաթիվ 27 օգս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս արդյոք, որ Աստված անձնազոհ կերպով է քեզ սիրում։ Այնպիսի մի սիրով, որն աստվածային է, գերբնական և շատ զորավոր:

«Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը.․․․ Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան» (Երգ Երգոց 8.5-8

Երկրի բոլոր ջրերը չեն կարող հագեցնել այս սերը: Դրան չկա մրցակից, չկա հավասար որևէ բան։ Աստծո սերն անսահման սեր է, աներևակայելի, անհավատալի, արևի պես բարձրացող ուժով և զորությամբ: Սեր, որն իր հեզությամբ ու կյանքով մոտենում է սրտիդ դռանը և, անցնելով շեմից, հորդում է քո ամբողջ ներքին էության մեջ։

«Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ Նրան չճանաչեց» (Ա Հովհաննես 3.1)։ 

Աստծո սերն այնքա՜ն հսկայական է, որ տիեզերքը չի կարող այն պարունակել: Եվ այդ սերը հորդում է դեպի քեզ, ջերմացնում քո կյանքի սառը կողմերը, լուսավորում քո կյանքի խավարը, եթե դու բավարարում ես Աստծո որդի կոչվելու պայմանին։ Աստվածաշունչը շատ հստակ է՝ հավատա Տեր Հիսուսի Քրիստոսին և ապաշխարիր քո հին ընթացքից։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ես հավատում և աղոթում, որ քո օրերից յուրաքանչյուրը լցված լինի Աստծո սիրով և Նրա անըմբռնելի բարությամբ։ Իրապես Աստծո սիրո աներևակայելի դրսևորումներից մեկը մեզ Իր զավակներ դարձնելու հնարավորությունն է։ Հուսով եմ, որ դու կընդունես այդ սերը և կվայելես այն քո կյանքի բոլոր օրերին։ Հավատա՛ և ապաշխարի՛ր․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես