• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 ապր 2022 թ.

Խորհի՛ր Երկնքի մասին․․․

Հրապարակման ամսաթիվ 21 ապր 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, Աստծո մեծության և գեղեցկության մասին մեր պատկերացումները համեմատած Նրա իրական մեծության ու իրական գեղեցկության հետ ընդամենը մարդկային սահմանափակ երևակայություն են։ Մենք, իհարկե, կարող ենք օգտագործել այն աներևույթ հոգևոր աշխարհը պատկերացնելու համար, բայց այն ամենը, ինչ մեզ երբևէ կհաջողվի հասկանալ շատ հեռու կլինի նրանից, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում երկնային իրականությունը։ Այդուհանդերձ, Աստված մեզ հնարավորություն է տվել Իր Խոսքի միջոցով հայացք նետելու երկնային այդ փառահեղ իրականության ուղղությամբ։ Աստվածաշունչը այնպիսի նկարագրություններ է օգտագործում, որոնք օգնում են մեզ պատկերավոր կերպով հասկանալու այն, ինչը չէինք կարող անգամ երևակայել։ 

 

Աստվածաշնչում մենք կարող ենք հանդիպել Աստծո գեղեցկությունն ու փառքը նկարագրող բազմաթիվ հատվածների։ Նման մի նկարագրության ենք հանդիպում Հայտնություն 4.3 խոսքում, որտեղ կարդում ենք. «Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ»:

 

Հավատում եմ, որ նմանատիպ պատկերազարդ նկարագրությունները նախատեսված են մեր երևակայությանը նոր կայծ հաղորդելու ու մեր հավատքը զորացնելու համար, որպեսզի. 

 

          

  • Բացվի մեր միտքը՝ ընկալելու համար Աստծո թաքնված գանձերը (‭‭Կողոսացիս‬ ‭3.2): ‭

 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու երբևէ մտածե՞լ ես Երկնքի ու երկնային իրականության մասին։ Երբևէ խորհե՞լ ես այն օրվա մասին, երբ հավիտյան «Տիրոջ տան մեջ» ես բնակվելու։ Դավիթ թագավորը, ով հիասքանչ սաղմոսներ է գրել Աստծո փառքի համար, երազում էր իր Արարչի մասին, նա չէր համբերում, թե երբ է գալու այդ օրը, երբ դեմ առ դեմ տեսնելու է Նրան.

 

«Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և Նրա տաճարի մեջ խորհրդածեմ» (‭‭Սաղմոս‬ ‭27․4‬)։ 

 

Կարծում եմ յուրաքանչյուր հավատացյալ մարդ փափագում է անձամբ ու սեփական աչքերով զննել Տեր Աստծո կատարյալ գեղեցկությունը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ եթե հավատարիմ մնանք Աստծո կամքը սիրելու և հավատքով այդ կամքին հնազանդվելու հարցում, ապա մի հիասքանչ օր մեր երկնային Հոր ներկայության մեջ ենք բնակվելու։ 

 

Հրավիրում եմ քեզ հենց հիմա միասին աղոթենք այս աղոթքով. «Իմ սիրելի Տե՛ր, Քո գեղեցկությունն ու սքանչելիությունը վեր են իմ ընկալումներից ու պատկերացումներից։ Սովորեցրո՛ւ ինձ, խնդրում եմ, Քեզ տեսնել Քո Խոսքի մեջ և իմ առօրյա կյանքում զգալ Քո հավիտենական սերը։ Ես ուզում եմ հիանալ Քո կատարելությամբ այնպես, որ իմ փափագն այլևս այս երկրային ու ժամանակավոր բաներին չուղղվի, այլ դեպի Քեզ և երկնային ու հավիտենական կյանքի իրողությունները։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Օրհնյա՛լ օր ունեցիր Աստծո ներկայության մեջ։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Արման Մանուկյան

#ՔոՀրաշքնԱմենՕր#ԱրմանՄանուկյան

 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես