June-10

Գլխավոր | Հրաշքներ | Խոնարհ եղի՛ր…, այո՛, բայց ինչպե՞ս

Խոնարհ եղի՛ր…, այո՛, բայց ինչպե՞ս

Սիրելի՛ բարեկամ, խոնարհության մասին խոսելիս, սովորաբար, մենք պատկերացնում ենք այնպիսի մարդկանց, որոնք մեծ գործեր են գործել՝ լինելով մյուսների ուշադրության կենտրոնից դուրս: Կամ կարող ենք պատկերացնել մի կնոջ, ով ժամեր շարունակ աշխատում է՝ կատարելով բարդ աշխատանք, սակայն առանց բողոքելու, հոգնածության նշաններ ցույց տալու կամ գովասանքի ակնկալիքի:

Այսպիսով, երբ մտածում ենք խոնարհության մասին, հազվադեպ ենք երեխա պատկերացնում: Բայց Տեր Հիսուսը հենց երեխայի հետ համեմատության մեջ ներկայացրեց իրական խոնարհությունը․ «Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18․4)։ 

Զարմանահրաշ մի բան է զմայլվել նրանով, թե ինչպես է Աստծո իմաստությունը գերազանցում մեր սեփականին։ Մեր Հայրը սովորեցնում է, որ իրական խոնարհությունը միշտ չէ, որ դրսևորվում է արտաքինից: Բավականին հաճախ այն կարող է դրսևորվել երեխայի մոտ…

Մի իմաստուն մարդ ասել է․ «Խոնարհ լինել՝ նշանակում է ընդունել, որ ցանկացած մեկը կարող է մեզ սովորեցնել այն, ինչը մենք չգիտենք»: Պատրա՞ստ ենք արդյոք թույլ տալու, որ երեխաները մեզ սովորեցնեն խոնարհ լինելու արվեստը։ Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ եթե ուզում ենք մեծ լինել Աստծո Արքայության մեջ, ապա պետք է խոնարհվենք երեխաների նման:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ թույլ տանք, որ Աստված փոխակերպի մեզ, որպեսզի նմանվենք այս փոքրիկ երեխաներին՝ լինենք պարզ, ուրախ, նրբազգաց և սրտով խոնարհ: Երեխաները չունեն ներելու խնդիր։ Երեխաները մյուսներին իրենցից բարձր են տեսնում։ Երեխաներն ուրախանում են կյանքի ամենապարզ օրհնություններով։ Երեխաները սիրով հաղորդակցվում են միմյանց հետ։ Երեխաները մեծ հավատք ունեն։ Երեխաները մեծ երազանքներ ունեն։ Երեխաները շատ ավելի են հակված նոր բաներ սովորելու, քան մեծերը։ Երեխաներն աշակերտ դառնալու ամենահարմար որակներն ունեն։ 

Այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Սակայն եթե փափագ ունես հնազանդվելու և երեխաների պես խոնարհ լինելու Տեր Հիսուսի կոչին, ապա առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով։

«Հա՛յր, շնորհակալ եմ ինձ պարգևած կյանքի և փրկության համար: Շնորհակալություն ինձ Քո զավակը դարձնելու համար: Խնդրում եմ՝ օգնիր ինձ ամեն օր խոնարհության մեջ աճելու հարցում: Ինձ հեզ և սրտով խոնարհ դարձրու Տեր Հիսուսի նմանությամբ: Օգնիր ինձ գործել և խոսել այնպես, ինչպես Դու ես ակնկալում, որպեսզի իմ կյանքը փառք բերի Քո անվանը և օգտակար լինի Քո Արքայության գործին: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»:

Երբե՛ք չմոռանաս, որ Աստծո Արքայության մեջ մեծ լինելը ենթադրում է փոքր երեխայի պես խոնարհ լինելու իրողությունն այս կյանքում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: