December 23

Գլխավոր | Հրաշքներ | Լսել Աստծո ձայնը (Սովորություն #6)

Լսել Աստծո ձայնը (Սովորություն #6)

Սիրելի՛ բարեկամ, այսօր քեզ հետ կիսվում եմ «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքի նախավերջին ուղերձով, որը Աստվածաշնչի մեջ Տեր Աստծո ձայնը լսելու մասին է։ Աստվածաշունչը ընթերցելը կարևոր է։ Սակայն շատ ավելի կարևոր է քեզ ուղղված խոսքերը այդ ընթեցանության մեջ լսելը։ Հուսով եմ այսօրվա ուղերձը օրինակ կլինի, որպեսզի քո կյանքում զարգացնես այս հրաշալի սովորությունը։ Այդ նպատակն է հետապնդում ստորև ներկայացրած ուղերձը։

Այն Աստծո սրտից բխող մի ուղերձ է հենց քե՛զ համար․․․ Եվ ես այն ներկայացնելու եմ քեզ ուղղված Աստծո ուղիղ խոսքի տեսքով։ Իսկ ուղերձի մտքերը հավաքագրել եմ Աստվածաշնչի որոշ հատվածներից, որոնք կներկայացնեմ ուղերձի վերջում։ Աղոթում եմ, որ մեր երկնային Հոր այս խոսքերը օրհնություն բերեն քո կյանքի մեջ։ 

«Զավա՛կս, Ես եմ տիեզերքի Տերը, Նա, Ով ստեղծել է ամեն բան,

Ինչպես աստղերը, որ ստեղծվեցին Իմ բերանի շնչով,

Եվ երկինքն ու երկիրը, որ Իմ մեկ խոսքով ստեղծվեցին։

Ոչինչ չի ծածկվում Ինձնից՝ բարձրաբերձ գագաթներից մինչև օվկիանոսային անդունդների խորքերը։

Երկիրը դողում է Իմ հայացքից և ցնցվում է Իմ ձայնից։

Չկա՛ մի բան, որ հայտնի չլինի Ինձ։

Որովհետև Ես Ամենակարող Տեր եմ և մեծ ու զրավոր, քեզ կարող է թվալ, թե Ես շատ հեռու եմ քեզնից․․․ մինչդեռ Ես այնքա՜ն մոտ եմ քեզ։

Մի՞թե կարծում ես, թե ահռելի մեծության այս տիեզերքը ափիս մեջ պահած՝ ժամանակ չունեմ քեզ համար, և դու տեղ չունես Իմ սրտում։

Ես եմ քեզ կյանք պարգևել, և քեզ դարձրել եմ Իմ զավակը։

Քո անունը գրված է Իմ սրտի մեջ Իմ Որդու ձեռքերը խոցած մեխերի շնորհիվ։

Իմացի՛ր, որ Ես այստեղ եմ, միշտ քո կողքին։ Իմ և քո միջև հեռավորությունը ընդամենը մեկ աղոթքի՝ ինձ ուղղված քո մեկ խոսքի հեռավորության չափ է։ 

Ես այստեղ եմ, և դու երբե՛ք մենակ չես»։

Աստվածաշնչյան հղումներ՝ Սաղմոս 33․1-9, Մատթևոս 28․20, Սաղմոս 34․16-19

Հույս ունեմ, որ այս հատվածը օրինակ կլինի, որպեսզի ես և դու ավելի ուշադիր լինենք և սովորենք լսել, երբ Աստված խոսում է մեզ հետ Իր Խոսքի միջոցով։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: