10994C68-3B90-42E5-B045-33B5C92A541D

Գլխավոր | Հրաշքներ | Լավագույն թիկնապահը…

Լավագույն թիկնապահը…

Երբ հայտնի մարդիկ կամ քաղաքական գործիչները դուրս են գալիս հանրության առջեւ, նրանք սովորաբար շրջապատված են լինում թիկնապահներով։ Քանի որ այդ մարդիկ համարվում են կարեւոր, նրանց պաշտպանությունն էլ համարվում է էական, եւ նրանց հետ շրջում են այդ հատուկ «պաշտպանները», այդ թիկնապահները:
Սիրելի բարեկա՛մ, այսօր ուզում եմ քեզ հավաստիացնել, որ եթե դու հավատացել ես Տեր Հիսուսին, ապա Նրա համար դու նույնպես կարեւոր մարդ ես։ Բազմաթիվ հրեշտակներ իրենց աչքերը թիկնապահների նման պտտում են այս ու այն կողմ եւ զննում չորսբոլորը, որպեսզի ապահովեն քո պաշտպանությունը։ Եվ դա անելու համար ոչ մի միջոց չի խնայվում: Քո պաշտպանվածությունն ապահովելու համար Աստված Ինքն անձամբ է հոգ տանում դրա մասին։
Այո՛, Աստվածաշունչն ասում է, որ Աստված է քեզ Պաշտպանողը, քո ապահովության ու անվտանգության Աղբյուրը։ Այս գաղափարը կարող է քեզ տարօրինակ թվալ, բայց Իր Խոսքում Աստված վստահեցնում է Իր զավակներին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետեւ ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ եւ կօգնեմ քեզ, նաեւ քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով» (Եսայիա 41 10):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստված միշտ քեզ հետ է։ Նա միշտ քո կողքին է։ Նրա աչքերը մշտապես քեզ վրա են: Նա հսկում է քո ամեն տեղաշարժը եւ պաշտպանում է քեզ բոլոր վտանգներից։ Նա վերահսկում է քո կյանքի իրավիճակները։ Եվ դու կարող ես հանգիստ լինել։ Աստված Ինքն է ստանձնել քո պաշտպանության ապահովումը:
Այսօր առաջարկում եմ պարզապես գոհանալ Տիրոջից եւ գովաբանել Աստծուն, քանի որ Նա պաշտպանում է Իրեն հավատացողներին եւ հատուկ հրեշտակների բանակ է կարգում աստվածավախ մարդկանց շուրջ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: