October-18

Գլխավոր | Հրաշքներ | Լավագույն թիկնապահը…

Լավագույն թիկնապահը…

Երբ հայտնի մարդիկ կամ քաղաքական գործիչները դուրս են գալիս հանրության առջև, նրանք սովորաբար շրջապատված են լինում թիկնապահներով։ Քանի որ այդ մարդիկ համարվում են կարևոր, նրանց պաշտպանությունն էլ համարվում է էական, և նրանց հետ շրջում են այդ հատուկ «պաշտպանները»` նրանց թիկնապահները:

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հավաստիացնել, որ եթե դու հավատացել ես Տեր Հիսուսին, ապա Նրա համար դու նույնպես կարևոր մարդ ես։ Բազմաթիվ հրեշտակներ աչալուրջ թիկնապահների նման հսկում են և զննում չորսբոլորը, որպեսզի ապահովեն քո պաշտպանությունը։ Եվ դա անելու համար ոչ մի միջոց չի խնայվում: Քո պաշտպանվածությունն ապահովելու համար Աստված Ինքն անձամբ է հոգ տանում դրա մասին։

Այո՛, Աստվածաշունչն ասում է, որ Աստված է քեզ Պաշտպանողը, քո ապահովության ու անվտանգության Աղբյուրը։ Այս գաղափարը  կարող է քեզ տարօրինակ թվալ, բայց Իր Խոսքում Աստված վստահեցնում է Իր զավակներին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով» (Եսայիա 41․10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված միշտ քեզ հետ է։ Նա միշտ քո կողքին է։ Նրա աչքերը մշտապես քեզ վրա են: Նա հսկում է քո ամեն տեղաշարժը և պաշտպանում է քեզ բոլոր վտանգներից։ Նա վերահսկում է քո կյանքի իրավիճակները։ Եվ դու կարող ես հանգիստ լինել։ Աստված Ինքն է ստանձնել քո պաշտպանության ապահովումը:

Այսօր առաջարկում եմ պարզապես գոհանալ Տիրոջից և գովաբանել Աստծուն, քանի որ Նա պաշտպանում է Իրեն հավատացողներին և, ինչպես Աստծու Խոսքն է հավաստիացնում, հատուկ հրեշտակների բանակ է կարգում աստվածավախ մարդկանց շուրջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: