• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 սպտ 2023 թ.

Իսկ ո՞րն է այն լուծը, որը երբեք ծանրություն չի կարող լինել քեզ համար...

Հրապարակման ամսաթիվ 12 սպտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ կրկին անդրադառնալ այս շաբաթվա աստվածաշնչյան հատվածին․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

 

Ի՞նչ ես անմիջապես պատկերացնում, երբ լսում ես «ուսերին լուծ վերցնել» արտահայտությունը:

Մեծամասամբ այն բացասական ենթատեքստ ունի, որը հիշեցնում է ստրկություն, ճնշվածություն կամ ծանր բեռ՝ կրոնական, մասնագիտական կամ ընտանեկան հարաբերություններում...

 

Երկու օր առաջ մենք մի սահմանում տվեցինք, ըստ որի՝ բեռը ծանր է ու ճնշող: Սակայն Տեր Հիսուսը մեզ տալիս է բոլորովին այլ մեկնաբանություն Մատթեոս 11։28-30 հատվածում․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):

 

Իրականում, այն լուծը, որի մասին խոսում էր Տեր Հիսուսը, այն հողագործական հարմարանքն էր, որն իրար էր միացնում երկու եզներին, որպեսզի դրանք միասին վար անեին։

 

Պատկերացրու, որ դու և Տեր Հիսուսը միասին եք՝ մեկ լծի տակ։ Դուք նույն հոգևոր գործին եք լծված և միասին եք կրում այդ գործի ծանրությունը։ Նա, բնականաբար, կրում է դրա ողջ ծանրությունը և այդ գործի ծանրության հետ միասին՝ նաև քո ծանրությունը։ Նա առաջ է մղում լուծը և նաև քե՛զ է առաջ մղում։ Նա հաջողվում է Իր արած բոլոր գործերի մեջ, և Նրա հետ միասին դո՛ւ ես հաջողվում քո բոլոր գործերի մեջ։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի լուծը ոչ թե ծանրություն է մեր ուսերին, այլ՝ մեզ առաջ մղելու հարցում օգնելու մի գործիք։ Նրա լուծը կրելն է մեր հաջողվելու բանալին։ Աշխարհի լուծը քեզ դեպի հետ է տանելու, իսկ Տեր Հիսուսի լուծը քեզ կհասցնի քո ամենավառ երևակայությունից էլ վեր գտնվող բարձունքները։ Երբ Տեր Հիսուսը քեզ հետ է, այն, ինչ քո ուսերին է և դու կրում ես Նրա հետ, իրականում հենց այն է տանում քեզ ու առաջ մղում։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես