Հրապարակման ամսաթիվ 28 հլս 2021 թ.
Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր
Հրապարակման ամսաթիվ 28 հլս 2021 թ.
Սիրելի Ընկեր, մենք մոտենում ենք Աստծո խոստումների վերաբերյալ գրառումների շարքի ավարտին, և այս կարճ ճամփորդությունն ավարտելու համար իմ սրտին դրվել է կիսվել քեզ հետ մի քանի խոստումներով, որոնք Աստված գրել է Իր Խոսքում ինձ և քեզ համար։
Ինչի՞ կարիք ունես այսօր. Ինչպիսին էլ որ լինի քո կարիքը, ես քաջալերում եմ քեզ հավատալ այն խոստմանը, որը քեզ տրված է հենց քո կարիքի համար.
- Իմաստությա՞ն կարիք ունես. Խնդրի՛ր այն Աստծուց՝ Հակոբոս 1․5։
- Աստծո օգնության կարի՞քն ունես քո ֆինանսներում. Հիմնվի՛ր Փիլիպպեցիս 4․19 խոսքի վրա։
- Ներման կարի՞ք ունես։ Ա Հովհաննես 1․9 խոսքը խոստանում է, որ դու կունենա՛ս այն։
- Ցանկանում ես ավելի խաղաղ և համբերատա՞ր լինել։ Գաղատացինես 5․22-23 հատվածը մեզ սովորեցնում է, թե ինչպես անել դա։
- Բժշկության կարի՞ք ունես։ Աստված խոստանում է բժշկել քեզ. Երեմիա 30․17։
- Զգում ես, որ վտանգավոր իրավիճակո՞ւմ ես հայտնվել։ Աստված խոստանում է պաշտպանել քեզ. Սաղմոս 91․10։
- Վախեր ունե՞ս։ Աստված կազատագրի՛ քեզ. Սաղմոս 34․4։
- Քեզ մխիթարությո՞ւն է պետք. Հայտնություն 21․4 խոսքը քեզ քաջալերանք փոխանցող զորավոր խոստում է։
Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, Տերը խոստումներ տվող Աստված է… Խոստումներ կյանքի, խաղաղության և հաղթանակի։ «… Նա, ով խոստացավ, կարող է և կատարել» (Հռոմեացիներիս 4․21)։
Հրավիրում եմ քեզ լսել «Տեր Հիսուսի խոստումները» անվանումը կրող այս պատգամը՝
https://youtu.be/fIpTzypH_fs
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
