May-4

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե Աստված չի բժշկո՞ւմ․․․

Իսկ եթե Աստված չի բժշկո՞ւմ․․․

Սիրելի՛ բարեկամ, աստվածային բժշկության մասին նախորդ մի քանի օրվա գրառումներից հետո, կարծում եմ, կարիք կա նաև պատասխանելու այս հարցին՝ «Իսկ ի՞նչ է պետք անել, երբ Աստված չի պատասխանում բժշկության համար մեր աղոթքներին»։ Այսօրվա գրառումը նպատակ ունի որոշակի պարզաբանում տալ աստվածային բժշության այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են ծանր, վտանգավոր ու ցավոտ հիվանդություններով:

Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Աստված բժշկող Տեր է, որ Նա չի փոխվում և նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբրայեցիս 13․8

Սակայն վստահ եմ նաև, որ Նա ինքնիշխան Տեր է: Աստված չի խոստացել բժշկել աշխարհի բոլոր հիվանդներին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե Աստված որոշ մարդկանց ավելի քիչ է սիրում, քան մյուսներին: Ո՛չ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե մենք պետք է դադարենք աղոթել մեր բժշկության համար: Ո՛չ։ Ճիշտ հակառակը: Աստվածաշունչը մեզ քաջալերում է աղոթել ու խնդրել հավատքով՝ վստահ լինելով, որ Աստված միևնույն ժամանակ թե՛ սիրող Տեր է և թե՛ ինքնիշխան Աստված։

Բժշկության կարիք ունեցող յուրաքանչյուր ոք պետք է նախ հոգ տանի սեփական հոգևոր առողջության համար։ Հոգևորապես առողջ մարդը կարող է վստահ լինել, որ այն ամենը, ինչն իրեն պատահում է՝ ներառյալ ֆիզիկական հիվանդությունները, մաս է կազմում Աստծո առանձնահատուկ ծրագրի:

Մեր հայացքը պետք է սևեռված լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա: Մեր հույսը, օգնությունը և հավատքը Նրա մեջ է: Նա քեզ չի թողնի և երբեք չի լքի քեզ: Նրա զորությունը կատարյալ է դառնում մեր տկարության ժամանակ: Գոհություն Աստծուն Նրա հավատարմության համար։

Եթե դու հենց հիմա անցնում ես հիվանդության դժվար ընթացքի միջով, ապա վստահաբար հավատա՛, որ Աստված քեզ հետ է լինելու: Նա քո կողքին է ամեն օր՝ լավ և վատ, հիվանդ ու առողջ ժամանակներում: Նա պահպանում է քեզ: Ես քեզ խորհուրդ եմ տալիս պարզապես կարդալ աստվածաշնչյան այս հատվածները.

Մատթեոս 28․20, Սաղմոս 54․4, Սաղմոս 27․1, Սաղմոս 46․1, Եսայիա 44․1

Եվ, ի վերջո, ամենամեծ հրաշքը, որ Աստված խոստացել է յուրաքանչյուր հավատացյալի, փրկության, մեղքերի ներման և հավիտենական կյանք ունենալու խոստումն է, որտեղ չի լինելու վիշտ, ցավ, լաց, հիվանդություն ու մահ: Այս մասին կարդում ենք Հայտնության 21․4 խոսքում. «Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերում և հորդորում եմ քեզ, որ Տեր Աստծուց քո բժշկությանը սպասելիս զարգացնես քո հաղորդակցությունը Տիրոջ հետ, հավատարիմ մնաս Նրան, կարդաս ու կիրառես Նրա Խոսքը, որովհետև հենց Նա՛ է կյանքի աղբյուրը:

Հենց դա՛ է ամենակարևորը՝ մեր հարաբերությունը Տիրոջ հետ՝ ամենօրյա խորը սիրո հարաբերությունը Նրա հետ: Եվ այս հարաբերության արդյունքում է հորդելու Նրա օրհնությունը, որը կարող է թե՛ գերբնական կերպով բժշկել քեզ և թե՛ կարող է նաև ուժ տալ՝ դիմանալու դժվարությունների, ցավի և հիվանդության փորձությունների ժամանակ: Թո՛ղ Աստված զորավոր կերպով օրհնի քեզ այսօր:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: