September22

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե այդ ամենի վերջը մի նոր բանի սկի՞զբն է միայն․․․

Իսկ եթե այդ ամենի վերջը մի նոր բանի սկի՞զբն է միայն․․․

Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ինչու Տեր Հիսուսը պետք է նման չարչարանքներով ու տանջալի մահով անցներ․․․

Աստվածաշունչն այս հարցին այլ ձևակերպում է տալիս․ «Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ» (Ղուկաս 24․26)։ 

Այո՛, Նա պետք է կրեր այդ սարսափելի չարչարանքները։ Ինչո՞ւ։ Քանի որ հենց Նրա մահվան ու առաքելության իրագործման շնորհիվ էր, որ մենք դառնալու էինք Իրեն ժառանգակից՝ Աստծու որդիներ ու դուստրեր։ 

Նրա մահը մեզ մի այնպիսի զորությամբ է լցնում՝ կյանքի, հավիտենական կյանքի զորությամբ, որ ոչ ոք և ոչ մի բան չի կարող համեմատվել այդ զորության հետ։ Այսպիսով՝ Տեր Հիսուսի երկրային կյանքի ավարտը նախանշում է Նրա հետ մեր նոր կյանքի սկիզբը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ դու նույնպես դժվարին ժամանակներով ես անցնում, խորհի՛ր այս մասին․ թրթուրը պետք է հաշտվի իր հին բնույթի մահվան փաստի հետ, որպեսզի դրա արդյունքում կարողանա վայելել չքնաղ թիթեռի իր ճախրանքը։ Նույն չարչարանքներով երբեմն մենք ենք անցնում, որպեսզի հետո շատ ավելի սքանչելի ու զորավոր իրողություններ կյանքի կոչվեն և մեր կյանքը դարձնեն վայելուչ ու պտղաբեր։ 

Այո՛, գիտեմ, որ այս ամենը դժվարություններով անցնող մարդու համար կարող է անմտության հնչերանգ կրել, բայց, այնուամենայնիվ, ասվածը ճշմարտություն է։ Կյանքը կարող է նոր ծիլեր տալ անհուսորեն ցավալի և մահու չափ տանջալի չարչարանքներից հետո։ Իսկ երբևէ խորհե՞լ ես այն մասին, որ այդ ամենի վերջը մի նոր ու հիասքանչ բանի սկիզբ կարող է լինել․․.

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: