20210429192754_May16

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու ուզո՞ւմ ես հաջողվել:

Իսկ դու ուզո՞ւմ ես հաջողվել:

Սիրելի բարեկամ, Ե՛կ խորհենք այս հարցերի շուրջ, որոնք Տերը ինձ և քեզ է ուղղում Իր Խոսքի մեջ․

  • Ի՞նչ տեսակի պարգևի ես փափագում:
  • Ի՞նչ պսակի արժանանալու համար ես ջանք թափում:
  • Պսակ, որ ժամանակավոր է և շուտով թոշնելո՞ւ է, թե՞ որ հավիտենական է և երբեք չի խամրելու:

Հաջողութունը․․․ իրական հաջողությունը, որը չի խամրում ժամանակի ընթացքում, բխում է Աստծուց։ 

Այս աշխարհը արժևորում է ունեցվածքն ու փառքը, մինչդեռ Տերը խոսում է վերականգնման բժշկվելու և ներման մասին:

Թույլ տուր, որ Աստված քաջալերի քեզ ու լցնի այն ամենով, ինչն Իրենից է բխում:

Հիշի՛ր Հովսեփին, Դանիելին և Նեեմիային:

Նրանք իմաստուն խորհուրդներ տվեցին իրենց շրջապատի մարդկանց և ճիշտ որոշումներ կայացրին հենց Աստծո Հոգու շնորհիվ:

 Աստծո օգնությամբ կատարված յուրաքանչյուր բան հաջողում է:

Աստծո օրհնության առկայության դեպքում, ամեն բան պտղաբեր է դառնում։

Աստծո հպմանն արժանացած ցանկացած բան լցվում է կյանքով ու բազմապատկվում։

Տերն այնքա՜ն բարիք ունի քեզ համար ամբարված․․․

Սակայն արդյոք դու ժամանակ ունե՞ս Նրա համար։

Դու ժամանակ կհատկացնե՞ս քո երկնային Հորը։

Նա հոգատար Հոր պես ուզում է ուղորդել քեզ։

Նա փափագում է սովորեցնել քեզ, քայլել կողքիդ:

Վստահի´ր Աստծո Խոսքին։ Վստահի՛ր Աստծո Հոգուն:

Եվ քո յուրաքանչյուր օրը հանձնի՛ր Նրա ձեռքերի մեջ, որպեսզի դառնաս պտղաբեր, լինես օրհնված և հաջողվես քո ամեն ձեռնարկի մեջ։ 

Այսօրվա գրառումը հիմնված է հետևյալ աստվածաշնչյան ղումների վրա` Սաղմոս 128․1-2, Ժողովող 2․24, Դանիել 1․19-21, Ծննդոց 41․39։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։


Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: