• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 մյս 2021 թ.

Իսկ դու ուզո՞ւմ ես հաջողվել:

Հրապարակման ամսաթիվ 14 մյս 2021 թ.

Սիրելի Ընկեր, Ե՛կ խորհենք այս հարցերի շուրջ, որոնք Տերը ինձ և քեզ է ուղղում Իր Խոսքի մեջ․

Ի՞նչ տեսակի պարգևի ես փափագում:

Ի՞նչ պսակի արժանանալու համար ես ջանք թափում:

Պսակ, որ ժամանակավոր է և շուտով թոշնելո՞ւ է, թե՞ որ հավիտենական է և երբեք չի խամրելու:

Հաջողութունը․․․ իրական հաջողությունը, որը չի խամրում ժամանակի ընթացքում, բխում է Աստծուց։ 

Այս աշխարհը արժևորում է ունեցվածքն ու փառքը, մինչդեռ Տերը խոսում է վերականգնման բժշկվելու և ներման մասին:

Թույլ տուր, որ Աստված քաջալերի քեզ ու լցնի այն ամենով, ինչն Իրենից է բխում:

Հիշի՛ր Հովսեփին, Դանիելին և Նեեմիային:

Նրանք իմաստուն խորհուրդներ տվեցին իրենց շրջապատի մարդկանց և ճիշտ որոշումներ կայացրին հենց Աստծո Հոգու շնորհիվ:

 Աստծո օգնությամբ կատարված յուրաքանչյուր բան հաջողում է:

Աստծո օրհնության առկայության դեպքում, ամեն բան պտղաբեր է դառնում։

Աստծո հպմանն արժանացած ցանկացած բան լցվում է կյանքով ու բազմապատկվում։

Տերն այնքա՜ն բարիք ունի քեզ համար ամբարված․․․

Սակայն արդյոք դու ժամանակ ունե՞ս Նրա համար։

Դու ժամանակ կհատկացնե՞ս քո երկնային Հորը։

Նա հոգատար Հոր պես ուզում է ուղորդել քեզ։

Նա փափագում է սովորեցնել քեզ, քայլել կողքիդ:

Վստահի´ր Աստծո Խոսքին։ Վստահի՛ր Աստծո Հոգուն:

Եվ քո յուրաքանչյուր օրը հանձնի՛ր Նրա ձեռքերի մեջ, որպեսզի դառնաս պտղաբեր, լինես օրհնված և հաջողվես քո ամեն ձեռնարկի մեջ։ 

Այսօրվա գրառումը հիմնված է հետևյալ աստվածաշնչյան ղումների վրա` Սաղմոս 128․1-2, Ժողովող 2․24, Դանիել 1․19-21, Ծննդոց 41․39։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես