June-17

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու հանձնե՞լ ես հավատքի քննությունը

Իսկ դու հանձնե՞լ ես հավատքի քննությունը

Սիրելի՛ բարեկամ, հավատքը մի ոլորտ է, որտեղ դու ականատես ես լինում Տեր Աստծու հրաշքներին: Հավատքի շնորհիվ մենք մուտք ենք գործում մի նոր  հարթություն, որտեղ այնպիսի իրողություններ են, որոնք միայն Տեր Աստված կարող է կերտել ու իրականացնել։ Այս հարթության մեջ է, որ Աստված սկսում է գործել: Հենց այս ճանապարհին է, որ մեր առջև բացվում են առաջ ընթանալու հրաշալի ուղիները:

Հիշո՞ւմ ես արդյոք Աստվածաշնչում նկարագրված այն մարդուն, ում որդին դիվահար էր և ով Տեր Հիսուսի արած հավատալու կոչին պատասխանեց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9.24):

Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ այսպես է ձևակերպված նույն հատվածը. «Հավատում եմ, Տե՛ր, օգնիր ինձ հաղթահարելու իմ անհավատությանը»։

Ե՛կ տեսնենք, թե ինչ արեց Տեր Հիսուսը այդ մարդու և նրա որդու կյանքի այս ծանրագույն իրավիճակում, որը դիվային չար ազդեցության ու կապանքի հետևանք էր։ Մինչ այդ ոչ ոք չէր կարողացել օգնել նրանց: Նրանք ասես մաշվել էին անհուսությունից: 

Աստվածաշնչի այս հատվածում ասվում է, որ որդին «մեռածի պես էր դարձել»: Տեր Հիսուսի միջամտությունից հետո մարդիկ, հավանաբար, կարծում էին, թե իրավիճակը է՛լ ավելի էր վատթարացել։ Սակայն դա այդպես չէր։ Աստվածաշնչյան այս հատվածի վերջում ասվում է․ «Բայց Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց» (Մարկոս 9:25-27):

Երբ գործում է Տեր Հիսուսը, ամեն բան տակնուվրա է լինում ու ցնցվում: Գուցե այս պահին քո կյանքը նույնպես ցնցումների ու փորձությունների փուլով է անցնում։ Քաջալերում եմ քեզ չշփոթվել ու չվախենալ, այլ քո անհանգստությունը և գուցե անգամ քո անհավատությունը՝ հավատալու հետ կապված քո դժվարությունները, հանձնել Տեր Աստծու ձեռքերի մեջ՝ Մեկի, Ով չի դատապարտում քեզ, այլ սպասում է, որ Իրեն վստահես քո կյանքն ու քո կյանքի բոլոր իրավիճակները։ Նա երբե՛ք Իր երեսը չի շրջի քեզնից, այլ կգրկի, կսեղմի քեզ Իր հայրական սրտին ու կծածկի քեզ Իր սիրո թևերով։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ հատուկ աղոթել քեզ համար այս աղոթքով․ «Տե՛ր, Քո առջև եմ բերում այս տողերը ընթերցող Քո զավակի կյանքի իրավիճակը։ Խնդրում եմ, որ Դու զորացնես նրա հավատը: Տե՛ր, խնդրում եմ՝ լցրու Քո կյանքը նրա մեջ: Կենդանացրո՛ւ նրա կյանքի բոլոր մեռած ոլորտները։ Հարությո՛ւն տուր նրա հավատքին ու վերականգնիր նրա սրտի ուրախությունը։ Տո՛ւր նրան այնպիսի հավատք, որն ի զորու է սարեր շարժելու, և գերբնական ուժ՝ կյանքի յուրաքանչյուր դժվարին իրավիճակին դիմակայելու համար: Աղոթում եմ Քո թանկ և պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: