June 17

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ դու հանձնե՞լ ես հավատքի քննությունը

Իսկ դու հանձնե՞լ ես հավատքի քննությունը

Հավատք: Այն մի իրողություն է, որտեղ քեզ սպասում է Աստծո հրաշքը: Այստեղ մենք մուտք ենք գործում մի նոր չափողականություն՝ չափողականություն, որտեղ այնպիսի իրողություններ են, որոնք միայն Աստծո համար է հնարավոր կերտել ու իրականացնել։ Այս չափողականության մեջ է, որ Աստված սկսում է գործել: Հենց այս ճանապարհին է, որ մեր առջև բացվում են առաջ շարժվելու հրաշալի ուղիները:

Սիրելի բառեկամ, հիշո՞ւմ ես Աստվածաշնչում նկարագրված այն մարդուն, ում որդին դիվահար էր և ով Տեր Հիսուսի ասածին պատասխանեց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9.24):

Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է. «Հավատում եմ. օգնիր ինձ հաղթահարել իմ անհավատությանը»։

Եկեք տեսնենք, թե ինչ արեց Տեր Հիսուսը  հոր և որդու կյանք այցելած այս ծանրագույն իրավիճակում, որը դիվային չար ազդեցության ու կապանքի հետևանք էր։Մինչ այդ ոչ ոք չէր կարողացել օգնել նրանց: Ընդհակառակը, նրանք ասես մաշվել էին: Աստվածաշնչի այս հատվածում ասվում է, որ որդին «մեռածի պես էր դարձել»: Տեր Հիսուսի միջամտությունից հետո մարդիկ, հավանաբար, կարծում էին, թե իրավիճակը է՛լ ավելի վատթարացել է։ Սակայն դա այդպես չէր։ Աստվածաշնչյան այս հատվածի վերջում ասվում է․ «Բայց Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց» (Մարկոս 9:25-27):

Երբ գործում է Տեր Հիսուսը, ամեն բան տակնուվրա է լինում և ցնցվում է: Գուցե այս պահին քո կյա՞նքն է նման ցնցումների ու փորձությունների փուլով անցնում։ Քաջալերում եմ քեզ չշփոթվել ու չվախենալ, այլ քո անհանգստությունը ու գուցե անգամ քո անհավատությունը՝ հավատալու հետ կապված քո դժվարությունները, հանձնել Աստծո ձեռքերի մեջ՝ այն Մեկի, Ով չի դատապարտում քեզ, այլ սպասում է, որ Իրեն վստահես քո կյանքն ու քո իրավիճակները։ Նա, երբե՛ք Իր երեսը չի շրջի քեզնից, այլ կգրկի ու կպաշտպանի քեզ իր սիրո թևերով։

Ուզում եմ աղոթել քեզ համար․«Տե՛ր, քո առջև եմ բերում այս տողերը ընթերցող քո զավակի կյանքի իրավիճակը։ Խնդրում եմ, որ Դու զորացնես նրա հավատը: Տե՛ր, խնդրում եմ՝ լցրու քո կյանքը նրա մեջ: Կենդանացրու նրա կյանքի բոլոր մեռած ոլորտները։ Հարություն տուր նրա հավատքն ու վերականգնիր սրտի ուրախությունը։ Տուր նրան այնպիսի հավատք, որն ի զորու է սարեր շարժելու, և գերբնական ուժ՝ յուրաքանչյուր իրավիճակին դիմակայելու համար: Աղոթում եմ Քո թանկ և սքանչելի անունով։Ամե՛ն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: