• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 հնս 2022 թ.

Իսկ գուցե դու կանչված ես, որպեսզի քո միջոցով հրաշքնե՞ր տեղի ունենան․․․

Հրապարակման ամսաթիվ 6 հնս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, ծանո՞թ ես աստվածաշնչյան այս խոսքերին․ «…որովհետև ինչպես Նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում» (Ա Հովհաննես 4․17

Իսկ Բ Պետրոս 1․3-4 հատվածում, խոսվում է, որ մենք կարող ենք հաղորդակից լինել մեր Տեր Հիսուսի աստվածային բնությանը։ Այլ կերպ ասած, մենք կարող ենք Նրա աստվածային էությունն ընդունել մեր մեջ։ Աստված մեզ արդեն իսկ շնորհել է այն ամենն, ինչն անհրաժեշտ է այս կյանքը ճիշտ ապրելու և աստվածպաշտության մեջ կամ հոգևոր կյանքում հաղթանակող ու հաջողված լինելու համար։

Բայց եթե անկեղծ ու ազնիվ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ լինում են օրեր, երբ մենք չենք զգում «աստվածային էությունը» մեր ներսում և մոռանում ենք, որ կանչված ենք Նրա փառքի համար, որպեսզի իրագործենք Նրա առաքելությունն այս երկրի վրա։ Եվ պետք է նաև նշեմ, որ դա բնական է և մարդկայնորեն հասկանալի։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ բացասական մտքեր կամ սխալ պահվածք ես ունենում, երբե՛ք ու երբե՛ք մի՛ հուսահատվիր։ Մի՛ դադարեցրու ընթացքդ և ջանքդ դեպի սրբության ճանապարհը, դեպի արդարության կյանքը, որն Աստված է քեզնից ակնկալում։ Հենց այն նույն պահին, երբ գիտակցում ես քո տկարությունն ու անկատար լինելը, սկսում է գործել Տեր Աստծո շնորհի օգնությունը։ Տերն Իր զորությամբ, կարողությամբ և աստվածային էությամբ է լցնում քեզ։ Հենց Նա է, որ զորացնում է քեզ, որպեսզի ապրես այնպես, ինչպես Նա է ակնկալում, և կատարես այն առաքելությունը, որի համար Նա կանչել է քեզ։ Եվ, այս անելով, Նա ամեն օր ավելի ու ավելի է նմանեցնում քեզ Իրեն։

Երբ դու հոգևոր, զգացմունքային կամ ֆիզիկական կարիքի մեջ ես, ապա

  • Մոտեցի՛ր Աստծուն խոնարհ սրտով և մաքուր խղճով,

  • Խնդրի՛ր Նրան բացահայտել քո թուլություններն ու տկարությունները,

  • Ասա Տիրոջը, որ դու Նրա կարիքն ունես՝ Նրա օգնության, Նրա խորհրդի և առաջնորդության,

  • Ժամանակ տրամադրի՛ր աղոթքի մեջ լռելու և Նրան լսելու համար,

  • Ընդունի՛ր Նրա խորհուրդներն ու խրատները և գործի՛ր հավատքով ու առաջ շարժվի՛ր դեպի նորանոր հաղթանակներ։

Ուզում եմ այսօր էլ զորավոր կերպով քաջալերել քեզ։ Անկախ քո կարգավիճակից և անկախ նրանից, թե ինչպես է դասավորվել կյանքդ և ինչպիսի իրավիճակներով ես անցնում, վստահաբար կարող եմ ասել, որ դու պատահականության արդյունք չես։ Աստված է կամեցել, որպեսզի դու ապրես այս երկրի վրա։ Եվ Նրա կողմից քեզ կյանք պարգևելը ունեցել է և ունի հստակ նպատակ՝ քեզ տեսնել Իր ծրագրի մեջ ներգրավված և արդյունավետ ու պտղաբեր կերպով Աստծո Արքայության գործը կատարելիս։  

Իսկ եթե դու կանչված ես, որպեսզի քո միջոցով Աստծո հրաշքնե՞րը տեղի ունենան․․․ Եղի՛ր քչի մեջ հավատարիմ և է՛լ ավելի մեծ բաների ականատես կլինես։ Սա քեզ ասում եմ իմ և շատ այլ Աստծո ծառաների կյանքի բազմաթիվ վկայությունների հիման վրա։ Եվ Աստծո Խոսքը հաստատում է ասվածը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես