August-15

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ գիտե՞ս, թե որտեղ էր Տերը երեկ երեկոյան

Իսկ գիտե՞ս, թե որտեղ էր Տերը երեկ երեկոյան

Սիրելի՛ բարեկամ, արդյոք մարդը մինչև վերջ կարո՞ղ է ընկալել այն ծնողական սերը, որն Աստված է տածում Իր զավակների հանդեպ։ Երբ քո աչքերը բացվեցին այս առավոտ, Նա սիրով հետևում էր քեզ: Աստվածաշունչն ասում է, որ Աստված մշտապես մեզ հետ է։ Նա չի հոգնում, չի քնում և պահպանում է Իր զավակներին։ 

«Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու» (Սաղմոս 121.4

Ամեն ակնթարթ, բոլոր ժամանակներում և ցանկացած պահի Նրա հայացքը հետևում  է քո կյանքին: Նա ամեն բան գիտի քո մասին։ Նա գիտի քո կյանքի անգամ ամենաաննշան մանրամասները, որոնց մասին դու վաղուց արդեն ոչինչ չես հիշում: Նա գիտի և հիանալի տեսնում է քո սրտի խորքերը: Ամեն ինչ բացահայտ երևում է Նրա աչքին, և ոչինչ թաքցված չէ Նրանից:

Քո յուրաքանչյուր քայլը, քո առաջընթացը, քո անկումներն ու ձախողումները… Ոչինչ Նրա աչքից չի վրիպել։ Եվ ամեն օր Նա թարմացնում է Իր ողորմությունները քեզ համար․ «Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի» (Երեմիայի ողբերը  3.22

Թեև Նա ստեղծել է ողջ մարդկությանը, սակայն ոչ բոլորն են ընդունում Նրա հայրությունը։ Տեր Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ է, որ դու Նրա զավակը կոչվելու իրավունք ես ստանում։ 

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1․12):

Աստծուն իրապես ընդունող և Նրա Խոսքին հավատացող մարդկանց առանձնահատկություններից մեկը աստվածավախության առկայությունն է։ Տերն էլ Իր հերթին հատուկ վերաբերմունք ունի աստվածավախ մարդկանց հանդեպ։ 

«Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են Նրա ողորմությանը» (Սաղմոս 33.18

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ դու հավատաս Աստծուն՝ հավատալով Իր խոսքին, որ քո ապրած կյանքն Աստծո աչքին լինի Իր Որդու ուսուցումներն ընդունելու և դրանց հնազանդվելու ապացույց։ Աղոթում եմ, որ քո աստվածավախության ու սրբության ընթացքով հատուկ բարեհաճություն ընդունես Տիրոջից։

Այս ուղերձի սկզբում մենք խոսեցինք այն մասին, որ Աստված քո կողքին էր, երբ այսօր առավոտ բացեցիր աչքերդ։ Իսկ գիտե՞ս, թե որտեղ էր Աստված երեկ երեկոյան։ Գիտե՞ս, թե որտե՞ղ է լինելու այսօր, երբ աչքերդ ծանրանան ուշ երեկոյան քնելու համար։ Այո՛։ Դու ճիշտ ես։ Նա միշտ քո կողքին է։ Շարունակիր վստահ կերպով առաջ ընթանալ, քանի որ բոլոր հայացքներից ամենաքաղցրն ու ամենաբարին մշտապես քո կողմ է ուղղված։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: