Սիրելի՛ բարեկամ, մեր դպրոցական տարիները երբեմն կարող են մեզ թողնել հիշողություններ և սպիներ, որոնք կգերադասեինք չհիշել։ Ցավոք, մերօրյա կրթական համակարգում ավելի ու ավելի հազվադեպ են մշտական խրախուսանքը, քաջալերանքն ու գովասանքը։
Փոխարենը, գնահատականները, պատիժները կամ մյուսների հետ համեմատությունները հաճախ աշակերտին ասես ներշնչում են այսպիսի մտքեր․ «Դու երբե՛ք բավականաչափ խելացի չես լինի», «Դու չես համապատասխանում անհրաժեշտ պահանջներին», «Դու բավականաչափ գիտելիքներ չունես» կամ «Դու երբե՛ք ի վիճակի չես լինի դա անելու»:
Եթե դու էլ քո մասին երբևէ նման մտքեր ես ունեցել, ապա այսօր պետք է կարողանաս լսել, թե Աստվա՛ծ ինչ է ասում քո մասին։
Աստվածաշնչում կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը Քրիստոսի աշակերտների մասին, որտեղ նա ասում է․ «Մենք Քրիստոսի միտքն ունենք» (Ա Կորնթացիս 2․16):
Աստված ասում է Իր զավակներին՝ ինձ և քեզ. «Ե՛ս եմ քեզ արարել։ Ես գիտեմ քո ունակություններն ու տաղանդները։ Դու լիովին կարող ես անել այն, ինչի համար Ես քեզ կյանք եմ պարգևել: Հավատա՛ իմ Որդուն՝ Նրա խոսքերին և Նրա ուսուցանած սկզբունքներին։ Այդ ժամանակ դու Իմ Որդու միտքը կունենաս… Դու Իմ մտահղացումն ես, և դա բավական է: Ես հավատում եմ քո ուժերին։ Դու արդեն իսկ քո կյանքում բազմաթիվ մարտահրավերներ ես հաղթահարել: Քա՛յլ արա, սովորի՛ր Իմ Որդուց և առա՛ջ գնա… Ես քեզ հետ եմ և քեզ հետ եմ լինելու քո կյանքի բոլոր օրերին»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թո՛ղ այս խոսքերը դառնան քո ուղեցույցն այսօր։ Թո՛ղ դրանք իրականան քո կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ։ Թո՛ղ դրանք քաջալերեն ու բարձրացնեն քեզ։
Եթե պետք է նորից կարդա դրանք կամ ևս մեկ անգամ լսիր ձայնագրությունը։ Հավատա՛, որ դրանք հե՛նց քեզ համար են ասված։ Սովորի՛ր Տեր Հիսուս Քրիստոսից։ Ճանաչի՛ր Նրան Աստվածաշնչի մեջ և աղոթքի շնորհիվ Նրա հետ անձնական հարաբերության միջոցով։ Քո միտքը համապատասխանեցրո՛ւ Նրա մտածելակերպին։ Առաջ ընթացի՛ր այս կյանքով՝ վստահ լինելով Տեր Աստծո օգնությանն ու պաշտպանությանը։ Նա միշտ Իր աշակերտների հետ է և երբե՛ք քեզ չի լքի։
Եղի՛ր առատապես օրհնված, ընդունի՛ր այս քաջալերանքը և օգնի՛ր նաև քո շրջապատի մարդկանց, ովքեր քաջալերանքի կարիք ունեն։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը