October-21 (3)

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպիսի՜ հավակնոտ հայտարարություն

Ինչպիսի՜ հավակնոտ հայտարարություն

Մենք այսօր նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Այո՛, սա շատ հավակնոտ հայտարարություն է, սակայն Աստվածաշունչն է պնդում, որ յուրաքանչյուր մարդ կարող է հանդիպել Աստծուն։ Շատերն են ասում․ «Ցույց տվեք ինձ Աստծուն, և ես կհավատամ»։ Մենք, անշուշտ, ոչ մեկի համար չենք կարող տեսանելի դարձնել Աստծուն։ Դա մեր իշխանության սահմաններում չէ։ Սակայն կարող ենք վկայել Տեր Աստծու գործերը մեր կյանքում։ Դրանք այնպիսի անհերքելի փաստեր են, որոնք միայն և միմիայն Աստված կարող էր իրագործել մեր՝ Քրիստոսի աշակերտներիս կյանքերում։

Սիրելի՛ բարեկամ, այո՛, դու կարող ես հանդիպել Աստծուն, ինչպես ես և ինձ նման բազմաթիվ մարդիկ են հանդիպել։ Տեր Հիսուսն Ինքն էր սովորեցնում աշակերտներին, որ Իր խաչելությունից, հարությունից ու Երկինք համբարձվելուց հետո աշխարհի մարդիկ այլևս չեն տեսնի Իրեն։ Սակայն Իր հավատարիմ աշակերտների համար Նա այլ բան ասաց․․․

«Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս Ինձ չի տեսնի. բայց դուք Ինձ կտեսնեք, որովհետև Ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ Այն օրը դուք կիմանաք, որ Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Իմ մեջ, իսկ Ես՝ ձեր մեջ» (Հովհաննես 14․19-20):

Տեր Աստծու հետ հանդիպում ունենալու այս հավակնոտ պնդման իրական լինելու ապացույցը Նրա հետ հանդիպած մարդկանց փոխակերպված կյանքն է։ Աստծու հետ իրական հանդիպում ունեցած մարդիկ կանչված են ապրելու այնպիսի կյանքով, որ նրանց տեսնող մարդիկ հավատան, որ նրանք Աստծուն իրապես հանդիպած մարդիկ են։ 

Տիրոջ հետ իրական հանդիպում ունեցած մարդը չի կարող նույնը մնալ։ Ոչ ոք չի կարող ինչ-որ մեկ ուրիշին ցույց տալ Աստծուն, բայց Աստծուն իրապես հանդիպած մարդիկ իրենց կյանքի փոփոխությունով վկայություն են դառնում մյուսների համար, որ Աստված իրական է և այսօր էլ կոտրված կյանքեր է բժշկում և վերականգնում կործանված ճակատագրերը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու հանդիպե՞լ ես Աստծուն։ Եթե այո, ապա արդյոք քո կյանքը կրո՞ւմ է Տեր Աստծու հետ հանդիպած լինելու փոխակերպող ու սրբացնող վկայության հրաշքը։ Քեզ նախկինում ճանաչած մարդիկ արդյոք իրենց շրջապատում վկայո՞ւմ են քո բնավորության, սկզբունքների, արժեհամակարգի ու վարքագծի փոփոխությունները։ 

Իսկ եթե դեռ չես հանդիպել Աստծուն, արդյոք կա՞ քո շրջապատում գոնե մեկ մարդ, որի կյանքի փոփոխությունը քեզ համար վստահելի վկայություն է, որ միայն Աստված կարող էր այդ մարդուն այդպես փոխել։ Կա՞ն արդյոք քո կյանքում մարդիկ, որոնք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն են, որ ոչ միայն փոխվել են Տիրոջ հետ հանդիպելուց հետո, այլև անցնում են սրբացման և Տեր Հիսուսին ավելի ու ավելի նմանվելու շարունակական ընթացքով։ 

Այո՛, դու կարող ես հանդիպել Աստծուն, ինչպես ես և ինձ նման բազմաթիվ մարդիկ են հանդիպել։ Իսկ թե ո՛րն է Տեր Աստծուն հանդիպելու նախապայմանը և ի՛նչ է մեզ սովորեցնում այդ մասին Աստվածաշունչը, կխոսենք մեր հաջորդ ուղերձի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: