January 28

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս կարող ես լավ սկիզբ ունենալ

Ինչպե՞ս կարող ես լավ սկիզբ ունենալ

Սիրելի բարեկա՛մ, երբ ինչ-որ նոր բան ես ուզում, նոր սկիզբ ու նոր ընթացք քո կյանքում, ինչի՞ վրա ես կենտրոնանում։ Արդյոք ողջ ուշադրությունդ կենտրոնացնում ես նպատակի՞դ վրա, թե՞ այն Մեկի, Ով կարող է պարգևել քեզ այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ամեն բաները:

Աստվածաշունչը քաջալերում է մեզ․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):

«Նախ» բառը նշանակում է «ամեն ինչից առաջ», «առաջին հերթին» կամ «սկզբում»:

Աստվածաշնչի բնագրում հունարեն բառը, որն օգտագործված է աստվածաշնչյան վերը բերված խոսքում «պրոտոն» բառն է։ Պրոտոնը մեզ ծանոթ է նաև ատոմային ֆիզիկայից։ Այն գերփոքր մի մասնիկ է, որը գտնվում է ատոմի կենտրոնում։ Հետաքրքիր է նշել, որ այն ունի դրական լիցք:

Արարիչը միշտ արարումից առաջ է․ «Նա Նա է, ով համարվում է սկիզբը, բայց նաև վերջը. ‘Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը»։ (Հայտնություն 22․13):

Խորհի՛ր այն մասին, թե ի՞նչը կամ ո՞վ է քո կյանքում առաջին տեղում և թե ի՞նչն է առաջնային քո օրակարգում: Արդյոք քո որոշումներն ու արարքները խոսո՞ւմ են այն մասին, որ Աստված իսկապես առաջին տեղում է քեզ համար․․․

  • Քո  հարաբերություններում,
  • Քո ընտանեկան կյանքում,
  • Քո երազանքների և ծրագրերի մեջ,
  • Ինքդ քո հանդեպ ունեցած վերաբերմունքիդ մեջ:

Բանը նրանում է, որ Քրիստոս տերը «աստվածային» Պրոտոնն է: Նա ամեն բանի կենտրոնն է՝ այն միջուկը, որի շուրջ պետք է կենտրոնանա մեր կյանքը: Նա Իր մեջ կրում է այն բոլոր դրական լիցքերը, որոնց կարիքն ունենք մեր կյանքի ընթացքում:

Աստվածաշունչն ասում է, որ Աստված է, որ «մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում» (Հռոմեացիներին 4․17):

Նույն կերպ Աստված վարվում է նաև մեր կյանքում։ Երբ Աստված խոսում է, ողջ արարչագործությունն անմիջապես սկսում է շարժվել, ամեն բան սկսում է հնազանդվել Նրա Խոսքին։ Երբ մենք Աստծուն դնում ենք ամեն ինչից վեր, երբ մենք նախ Նրան ենք փնտրում, երբ մենք Նրա կամքին հնազանդվելը դարձնում ենք մեր կյանքի անվիճելի առաջնահերթությունը, այդպիսով մենք լիազորում ենք Նրան սկսելու մեր կյանքում Իր արարչագործությունը՝ ստեղծելով այն, ինչը դեռ գոյություն չունի, և կենդանություն տալով այն բաներին, որոնք վաղուց արդեն կորցրել են կյանքի նշույլները:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ես քաջալերում եմ քեզ ոչ թե ընկնել այս կամ այն երազանքների հետևից՝ մոռանալով Աստծուն, այլ նախ փնտրել Նրան ու Նրա կամքին հնազանդվելը այն ամենի մեջ, ինչ դու անում ես և ցանկանում ես: Թող Նա լինի քո էության կենտրոնը, քո երազանքների կենտրոնը, քո ծրագրերի կենտրոնը և քո կյանքը դրական լիցքերով լցնող Պրոտոնը, Ում դու ամեն բանից բարձր ես դասում և Ում շուրջ ես կառուցում քո ողջ կյանքը։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես որոշում եմ կայացնում Քեզ տալ առաջին տեղը իմ կյանքում: Հենց արթնանամ, թող մտքերս ուղղվեն դեպի Քեզ, որպեսզի կարողանամ վստահել Քեզ իմ կյանքի ամենը։ Դու  գիտես իմ երազանքներն ու իմ ծրագրերը: Այսօրվանից սկսած ես Քեզ տալիս եմ իմ երազանքների ու ծրագրերի առաջին տեղը, որպեսզի Դու կարողանաս լիովին և ազատորեն գործել իմ կյանքում: Ես վստահում եմ Քեզ և Քո ձեռքերի մեջ եմ հանձնում կյանքս։ Թող Քո կամքը լինի իմ կյանքի ամեն ոլորտի մեջ։ Փա՜ռք քեզ, Տե՛ր: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: