December 21-1

Գլխավոր | Հրաշքներ | Ինչո՞ւ ընթերցել Աստվածաշունչ անմիջապես արթնանալուց հետո (Սովորություն #4)

Ինչո՞ւ ընթերցել Աստվածաշունչ անմիջապես արթնանալուց հետո (Սովորություն #4)

Սիրելի՛ բարեկա՛մ, այսօր ևս շարունակում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը, որը կօգնի մեզ Տեր Աստծո հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելու հարցում։  

Առավորտյան արևի շողերը հուշում են, որ նոր օր է սկսվել․․․ Դու դանդաղ արթնանում ես, բաց անում աչքերդ։ Ոտքի ես ելնում և ձեռքդ մեկնում բջջային հեռախոսիդ, որպեսզի ստուգես որոշ հավելվածներ, կարդաս նորությունները կամ անցնես քո սոցիալական ցանցերի էջերով․․․ Իսկ գուցե առաջին բանը, որ անում ես Աստվածաշունչ կարդա՞լն է։

Ինչն առավոտյան ամենաճիշտ ընտրությունն է ?։

Ինչպես արդեն կռահեցիր, քեզ ուղղված այսօրվա իմ հարցը հետևյալն է՝ առավոտյան առաջին բանը, որ ընթերցում ես ի՞նչն է լինում։

Միջազգային լուրե՞րը, թե՞ մեր երկրի լուրերը։ Ես չեմ ասում, թե չպետք է տեղյակ լինես աշխարհում կատարվող իրադարձություններից (ամենևին ո՛չ), պարզապես մի՛ մոռացիր քեզ տեղյակ պահել ՆԱԵՎ, ՆԱԽԵՎԱՌԱՋ, թե ի՛նչ է Աստված ասում այսօր։

Ի՞նչ է Նա ուզում հաղորդել քեզ։ Ի՞նչ է Նա զգում։ Ի՞նչ է Նա ծրագրել նախապես։ Եվ հատկապես, ․․․ Ո՞վ և ինչպիսի՞ն է Նա:Այս բոլոր հարցերի պատասխանները Նրա Խոսքի մեջ են։ Աստվածաշնչի ընթերցանությանը փորձի՛ր նայել իբրև գանձեր որոնելու մի ընթացքի, որպեսզի գտնես ամեն օրվա համար իմաստության և ուժի անգին աղբյուրներ։ 

Այսպիսով․ սովորություն #4․ «Կարդա՛ Աստծո Խոսքը ամեն օր և, հատկապես, ամեն առավոտյան»։

Հայացքդ խորասուզի՛ր Աստծո Խոսքի մեջ, ինչպես սաղմոսներում է ասվում․

«Հիրավի, Քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները»  (Սաղմոս 119․24

Եվ նաև․ «Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ Քո պատվիրանները» (Սաղմոս 119․73

Ամեն իմաստության աղբյուրը Աստվածաշունչն է, և չկա՛ ավելի վստահելի աղբյուր։  

Առաջարկում եմ, որ աղոթես ինձ հետ միասին այս աղոթքով․․․ «Տե՛ր Աստված, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որը օրհնության, բժշկության և ապահովության աղբյուր է ինձ համար։ Ես որոշում եմ կայացնում կարդալ ու կիրառել Քո Խոսքն ամեն օր։ Օգնի՛ր ինձ հասկանալ Քո Խոսքի խորհուրդները, որպեսզի ամեն առավոտ ճշմարտության գանձեր գտնեմ Աստվածաշնչի մեջ։ Ողջ փառքը Քեզ լինի, Տե՛ր։ Ամեն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: