![December-26 December-26](https://hisus.am/wp-content/uploads/2024/12/December-26-1024x538.jpg)
Այսօր ևս շարունակում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը, որը կօգնի մեզ Տեր Աստծու հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելու հարցում։
Սիրելի՛ բարեկամ, առավոտյան արևի շողերը հուշում են, որ նոր օր է սկսվել․․․ Դու դանդաղ արթնանում ես, բաց անում աչքերդ։ Ոտքի ես ելնում և ձեռքդ մեկնում բջջային հեռախոսիդ, որպեսզի ստուգես որոշ հավելվածներ, կարդաս նորությունները կամ անցնես քո սոցիալական ցանցերի էջերով․․․ Իսկ գուցե առաջին բանը, որ անում ես, Աստվածաշունչ կարդա՞լն է, ինչն առավոտյան ամենաճիշտ ընտրությունն է։
Ինչպես արդեն կռահեցիր, քեզ ուղղված այսօրվա իմ հարցը հետևյալն է՝ առավոտյան առաջին բանը, որ ընթերցում ես, ի՞նչն է լինում։ Միջազգայի՞ն լուրերը, թե՞ մեր երկրի լուրերը։ Ես չեմ ասում, թե չպետք է տեղյակ լինես աշխարհում կատարվող իրադարձություններից (ամենևին ո՛չ), պարզապես մի՛ մոռացիր քեզ տեղյակ պահել ՆԱԵՎ, ՆԱԽԵՎԱՌԱՋ, թե ի՛նչ է Աստված ասում քեզ այսօր Իր գրավոր Խոսքի միջոցով։
Ի՞նչ է Նա ուզում հաղորդել քեզ։ Ի՞նչ է Նա զգում։ Ի՞նչ է Նա ծրագրել նախապես։ Եվ հատկապես, Ո՞վ և ինչպիսի՞ն է Նա։ Այս բոլոր հարցերի պատասխանները Նրա Խոսքի մեջ են։ Աստվածաշնչի ընթերցանությանը փորձի՛ր նայել իբրև գանձեր որոնելու մի ընթացքի, որպեսզի գտնես ամեն օրվա համար իմաստության և ուժի անգին աղբյուրներ։
Այսպիսով, սովորություն #4․ «Կարդա՛ Աստծու Խոսքն ամեն օր և, հատկապես, ամեն առավոտ»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, հայացքդ խորասուզի՛ր Աստծու Խոսքի մեջ, ինչպես սաղմոսներում է ասվում․ «Հիրավի, Քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները» (Սաղմոս 119․24)։
Եվ նաև․ «Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ Քո պատվիրանները» (Սաղմոս 119․73)։
Ամեն իմաստության աղբյուրն Աստվածաշունչն է, և չկա՛ ավելի վստահելի աղբյուր։
Առաջարկում եմ, որ աղոթես ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Աստված, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն օրհնության, բժշկության և ապահովության աղբյուր է ինձ համար։ Ես որոշում եմ կայացնում կարդալ ու կիրառել Քո Խոսքն ամեն օր։ Օգնի՛ր ինձ հասկանալ Քո Խոսքի խորհուրդները, որպեսզի ամեն առավոտ ճշմարտության գանձեր գտնեմ Աստվածաշնչում իմ կանոնավոր ընթերցանության արդյունքում։ Ողջ փառքը Քեզ լինի, Տե՛ր։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը