• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 սպտ 2024 թ.

Ինչո՞ւ ես տրտմած

Հրապարակման ամսաթիվ 2 սպտ 2024 թ.

Այսօր մենք մի նոր շարք ենք սկսում, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

 

Սիրելի՛ Ընկեր, մենք կտեսնենք, թե ինչպես կարելի է դիմակայել հուսահատությանը և թե ինչպիսի մոտեցում է մեզ սովորեցնում Աստվածաշունչը, որպեսզի մենք կարողանանք խուսափել հուսահատության ծուղակներից։

 

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։ 

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

 

Այս հատվածը կարևոր հարց է բարձրացնում, որը վերաբերում է յուրաքանչյուր մարդու՝ «ինչո՞ւ ես տրտմած»։ Մի պահ դադար վերցրո՛ւ քո առօրյա ընթացքից, և այս տողերը ընթերցելու ժամանակահատվածում ե՛կ փորձենք միասին խորհել դրա շուրջ և գտնել այդ հարցի պատասխանը։ 

 

Մեր մտքերը լսել սովորելը կարևոր հմտություն է։ Իսկ դու կարողանո՞ւմ ես լսել, թե ինչ ես մտածում։ Ես դա անում եմ պարբերաբար: Փորձի՛ր մի պահ հարցնել ինքդ քեզ, թե ինչո՞ւ ես մտածում այն, ինչը մտածում ես։ Արդյոք դրանք ճի՞շտ մտքեր են, թե՞ ոչ։ Արդյոք Աստծուն հաճելի՞ է, որ դու նման մտածելակերպի տեր մարդ լինես։ Արդյոք հենց քո կյանքի համար այդ մտքերը օգտակա՞ր են՝ դրանք քեզ քաջալերում ու լցնում են կյանքո՞վ, թե հուսահատեցնում են և ուժասպառության տանում։

Աստվածաշնչում կարդում ենք․ «Ուրեմն Նրա՛ մասին մտածեք, Ով մեղավորների կողմից Իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք» (Եբրայեցիս 12․3):

 

Դու կարո՛ղ ես թույլ չտալ, որ հուսահատությունը հաստատվի քո ներսում: Տեր Հիսուսը Իր վրա կրեց ամենը՝ ներառյալ իմ և քո հուսահատությունը, որպեսզի մենք կարողանանք հաղթական կանգնել այն մեծ գայթակղության առջև, որը կոչվում է հուսահատություն և ուժասպառություն։ 

 

Երբ կյանքն իրոք հուսահատեցնում է կամ թվում է, թե պարտության է մատնում քեզ, ապա լսի՛ր Աստծու կողմից քեզ ուղղված Նրա Խոսքը․ «Քաջացի՛ր, զավա՛կս, Ես այդ ամենը կրել եմ, որպեսզի դու ազատ լինես դրանցից»:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անգամ եթե մինչ այս ոչ ոք դա քեզ չէր ասել, ապա այսօր ես եմ քեզ հայտնում այս կարևորագույն ճշմարտությունը՝ քաջացի՛ր, Աստված քեզ հետ է։ Նրա զորությամբ առա՛ջ գնա, համառորեն ու անկոտրում կերպով դիմակայի՛ր կյանքի բոլոր դժվարություններին, պահի՛ր հավատքդ և Տեր Աստծու օգնությամբ հաղթական ավարտին հասցրու այն մրցավազքը, որի մեջ քեզ դրել է Տերը։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես