May 27

Գլխավոր | Հրաշքներ | Ինչի՞ց է սկսվում «աշխարհը փոխելը»:

Ինչի՞ց է սկսվում «աշխարհը փոխելը»:

Աշխարհում չափից շատ են պատերազմները, մեր երկիրը մեծ դժվարություններով է անցնում և  չափից շատ բան կա փոխելու, չափից շատ է տառապանքը մեր շուրջ: Եթե մենք ունենանք հզոր ուժ, մենք կարող ենք փոխել այս ամենը, հավատո՞ւմ ես:

Մենք ուզում ենք փոխել մեզ անհանգստացնող իրավիճակները դեպի ավելի լավ, խաղաղ, կատարյալ իրավիճակների: Բայց ինչպե՞ս կարող ենք դա իրագործել։ Դու կարող ես հարցնել՝ իսկ ի՞նչ կարող եմ ե՛ս անել՝ մեկն, որը երբեմն իրեն այնքան փոքր ու աննշան է զգում, ինչպես մրջյունը հսկա մրջնաբույնի մեջտեղում։ Ինչպե՞ս կարող ենք մենք՝ հասարակ մահկանացուներս, ինչ-որ բան փոխել մեզ շրջապատող աշխարհում:

Աշխարհը փոխելու գործում ամենակարևորն այն է, որ նախ մենք ինքներս մեզ փոխենք, որ փոխվի մեր ներաշխարհն ու արժեհամակարգը։ Հենց այս մասին է խոսում Աստվածաշունչը Հռոմեացիս 12․2 խոսքում․ «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը»:

Ճշմարիտ է, որ «միայն փոխված մարդը կարող է աշխարհ փոխել»,- ասում է Րիք Ուորրենը:

Եվ սա է Աստծո նպատակը մարդկության համար ըստ Աստվածաշնչի.

  • Մովսեսը անձնական հանդիպում ունեցավ Աստծո հետ, ինչը հիմնովին փոխեց նրան նախքան իր ժողովրդին ստրկության գերությունից ազատագրելու առաքելության մեջ մտնելը (տե՛ս Ելից 3․2 խոսքը)։

  • Գեդեոնի կարծիքը սեփական անձի և Աստծո մասին փոխվեց նախքան իսրայելացիներին ազատելու մարտահրավերն ընդունելը (տես` Դատավորաց 6-րդ գլուխը)։

  • Բացառություն չէր նաև Պողոս առաքյալը, ով Իր Փրկչի հետ կուրացնող ու ապշեցուցիչ հանդիպումից հետո դարձավ նախանձավոր ու ջերմեռանդ ավետարանիչ (տես` Գործք 9-րդ գլուխը)։

Սիրելի բարեկամ, թո՛ւյլ տուր, որ Աստված լիովին փոխի քեզ: Նա աշխարհը փոխելու մի կերպ ունի միայն՝ Նա անում է դա փոխակերպելով անհատներին։

Այդ գործընթացը սկսվում է ինձնից ու քեզնից: Այսօր ե՛կ խորհենք աստվածաշնչյան այս հատվածի շուրջ.

«Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին» (Բ Կորնթացիս 3․18

Այո՛, Աստված ուզում է փոխել քեզ շրջապատող աշխարհը… և ուզում է անել դա հենց քո միջոցով․․․ նախ քեզ փոխակերպելու միջոցով։ Դու դեռ ուզո՞ւմ ես փոխել աշխարհը․․․ այս չար ու տառապանքով լեցում իրականությունը։ Թույլ կտա՞ս Աստված սկսի այդ գործընթացը քեզ փոխելով՝ քեզ Իր կամքը սովորեցնելով և քեզ Իր կամքը սիրող ու Իր բարի, հաճելի և կատարյալ կամքին հնազանդ մարդ դարձնելով։ Թույլ կտա՞ս․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: