• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 սպտ 2024 թ.

Ի՞նչ է ողջամտությունը

Հրապարակման ամսաթիվ 12 սպտ 2024 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Այո՛, հավատքը պետք է ողջամիտ լինի։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք տեսանք, որ Աստվածաշունչը շեշտադրում է ողջամիտ հավատք ունենալու կարևորությունը հատկապես վերջին օրերի համատեքստում։ Այս ուղերձի մեջ մենք փորձելու ենք հասկանալ, թե ի՞նչ է ողջամտությունը և ինչպե՞ս է հնարավոր գործնականում ունենալ այն ողջամիտ հավատքը, որի մասին խոսում է Աստվածաշունչը։

Սիրելի՛ Ընկեր, ողջամտություն բառը նշանակում է ունենալ առողջ, սթափ և խոհեմ միտք։ Ողջամիտ հավատքը բխում է հոգևոր իրողությունների մասին պատկերացումները Աստվածաշնչի և միայն Աստվածաշնչի հիման վրա կազմավորելուց։ Ողջամիտ հավատք ունեցող մարդը կարողանում է ճիշտ ընկալել իրականությունը, վերլուծել այն և ճիշտ ու աստվածահաճո որոշումներ կայացնել։ 

 

Ողջամտության հականիշը անսթափ մտածելակերպն է։ Հոգևոր անսթափությունը մեծագույն արատ է, որը մարդուն կարող է մեծ վնասներ պատճառել։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ մենք չհարբենք այս աշխարհի հաճույքներով, այլ ամեն բան անենք, որպեսզի մտերմանանք Աստծու Սուրբ Հոգու հետ և լցվենք Հոգու ներկայությամբ։ 

 

«Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք» (Եփեսացիս 5․18):

 

Մեղքի կյանքով ապրելը հարբեցնում է մարդուն։ Մոլորություններին ու ստություններին հավատալը հարբեցնում է մարդուն։ Ինքնախաբեությամբ սեփական սխալները արդարացնելը հարբեցնում է մարդուն։ Փառքը և հարստության ձգտումը հարբեցնում են մարդուն։ Իշխանության սխալ կիրառությունը հարբեցնում է մարդուն։ Միայն Տեր Աստծու հետ մտերմությունը և Սուրբ Հոգով լցվելն է, որ Քրիստոսի աշակերտին պահում են սթափության և ողջամտության մեջ։ 

 

«Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը» (Հռոմեացիս 6․16-18):

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ստի ու մոլորությունների բացահայտումը և աստվածաշնչյան ճշմարտությունների ազատարար ազդեցությունը քեզ կպահեն հոգևոր սթափության մեջ և ողջամիտ հավատքի շրջանակներում։ Իսկ եթե մի կողմ դնես Աստվածաշունչը և սնվես անկանոն հոգևոր սնունդով՝ դիտելով տարբեր ուսուցումներ, որոնք աստվածաշնչյան չեն, և ընդունելով տարբեր մտքեր, որոնք հակասում են Աստծու Խոսքին, ապա կրկին հարբելու ես և կորցնելու ես ողջամիտ դատելու ունակությունը։ 

 

Աստվածաշունչը, Սուրբ Հոգին և ճշմարիտ ուսուցումները կօգնեն քեզ ճիշտ ընկալելու հոգևոր իրողությունները։ Իսկ հոգևոր իրողությունների ճիշտ ընկալումը քեզ կօգնի արթուն և սթափ հոգևոր կյանք ապրելու հարցում։ Արդարության կյանքը սթափություն է պարգևում մարդուն։ 

 

«Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում» (Ա Կորնթացիս 15․34):

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես