September20

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ անել, երբ բախվել ես մի խնդրի, որի լուծումը քո ուժերից վեր է

Ի՞նչ անել, երբ բախվել ես մի խնդրի, որի լուծումը քո ուժերից վեր է

Սիրելի՛ բարեկամ, մեր օրերը ասես խոսում են այն մասին, որ հայտնվել ենք անելանելի մի իրավիճակում։ Դա թե՛ մեր պետության ու ազգի առումով է ճիշտ, և թե՛ շատ շատերի կյանքի իրավիճակի առումով։ Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ հայտնվում ես մի այնպիսի իրավիճակում, երբ խնդիրներն այնքա՜ն զորեղ են, որ դրանք հաղթահարելը վեր է քո ուժերից։ Աստվածաշունչը հուշում է տալիս մեզ՝ հայացքդ ուղղի՛ր դեպի Տերը․․․ Ինչպե՞ս։ Պատասխանն ապաշխարությունն է և չար ճանապարհներից դարձի գալը․

«․․․և Իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, Իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ Ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնացորդաց 7.14):

Երբ խնդրի լուծումը վեր է մեր ուժերից, ապա մենք կարիք ենք զգում, որ Աստված Իր զորությամբ ճանապարհ պատրաստի մեզ համար։ Եվ երբ մենք խնդրում ենք Աստծուն և ապավինում Նրա օգնությանը, ապա Նա անում է անհնարինը՝ Նա ազատագրում է մեզ մեր կապվածությունից, օգնում հաղթահարել անհաղթահարելի խոչընդոտները, փոխել մեր չար բնավորությունը կամ ազատվել ինչ-որ մեկի վատ ազդեցությունից․․․

Տե՛ս, թե ինչ է գրված Աստվածաշնչում այս մասին․ «Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից» (Սաղմոս 34․6)։ 

Բայց երբ մենք արդեն ազատված ենք, կրկին Աստծո օգնության ու իմաստության կարիքն ունենք, որպեսզի կարողանանք շարունակել այդ ազատության մեջ քայլելը և չվերադառնանք մեղքին ու կապվածություններին գերի լինելու մեր նախկին վիճակին։

Հե՛նց այս պատճառով է Աստված մեզ հուշում, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և ելքը մեր կյանքի բոլոր փակուղիներից հե՛նց Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսն է, որ թե՛ Աստծու զորությունն է, որ ազատագրում է մեզ, և թե՛ Աստծու իմաստությունը, որի կարիքն ամեն օր ունենք (տե՛ս Ա Կորնթացիս 1․24

«․․․Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ մեր ազգը և յուրաքանչյուր անհատ՝ ես և դու, Տեր Հիսուսի մեջ գտնե՛նք թե՛ մեր բոլոր խնդիրները հաղթահարելու զորությունը, և թե՛ Նրանից ընդունենք այն իմաստությունը, որի կարիքն ունենք բոլորս, որպեսզի ապրենք մի կյանքով, որը հաճելի է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: