August-2

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչն ես ավելի կարևորում՝ գործե՞րը, թե՞ հարաբերությունը

Ի՞նչն ես ավելի կարևորում՝ գործե՞րը, թե՞ հարաբերությունը

Իմ որոշ գրառումներից, հավանաբար, կարող է տպավորություն ստեղծվել, թե ես ավելի կարևորում եմ «ծրագրերն ու դրանց կատարումը», քան «անձնական հարաբերությունները», բայց Աստված իրապես փոխում է ինձ այս առումով ևս, ինչպես հավատքի իմ տարիների ընթացքում փոխել է շատ ու շատ այլ հարցերում․․․ 

Սիրելի բարեկամ, իսկ դու ինչպիսի՞ մոտեցում ունես այս հարցին։ Արդյոք Աստծո հետ քո հարաբերությունների մասին հետևյալ կե՞րպ ես մտածում՝

  • «Ես Նրան բավական ժամանակ չեմ հատկացրել այսօր»։
  • «Կարող էի այսօր ավելի շատ կարդալ Աստվածաշունչ»։
  • «Այսօր նույնիսկ 10 րոպե չեմ աղոթել»։

Աստծո հետ մեր ընթացքի էությունը ինչ-որ բաներ կատարելը չէ, այլ Նրա հետ հարաբերությունը։ Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, նախքան քեզնից ինչ-որ բան ակնկալելը, Աստված նախ քեզ հետ առողջ ու մտերիմ հարաբերություն է փափագում ունենալ։     

Աստծո ակնկալիքն այն չէ, որ դու ավելի շատ աղոթես, ավելի շատ բարի գործեր անես, ավելի շատ այս կամ այն բաները կատարես։ Իհարկե, այս ամենը քեզ կօգնի ավելի մոտենալու Նրան և ավելի լավ ճանաչելու Նրան։ Բայց ավելի, քան այս բոլոր «գործերը», Աստված փափագում է քեզ՝ ամբողջությամբ։ 

Սի Էս Լյուիսն ասել է․ «Աստված մեզանից ինչ-որ բան չի ուզում։ Նա պարզապես ուզում է, որ մենք Իրենը լինենք»։

Աստված պարզապես ուզում է, որ ԴՈՒ լինես Իրենը։ Ամեն ինչից առավել Նա փափագում է շահել քո սիրտը։ Նա ուզում է քեզ հետ խորը հարաբերություն ունենալ, այլ ոչ թե մակերեսային։

Աստվածաշունչը մեզ հորդորում է ամբողջությամբ հանձնվել Աստծուն․ «Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն» (Հռ․ 6․13

Ահա՛ թե ինչն է անգին Աստծո համար՝ ոչ թե ի՛նչ ես դու անում, այլ թե ինչպիսի՛ անձնավորություն ես դու դարձել Նրա օգնությամբ։ Տերը նախևառաջ ուզում է սերտ հարաբերություն հաստատել քեզ հետ։ Սա է Նրա համար առաջնահերթ։ Ես աղոթում եմ, որ դա լինի նաև իմ և քո առաջնահերթությունը՝ ամեն օր, մինչև մեր վերջին օրը այս երկրի վրա։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: