March-2

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ մի´ տուր, որ կասկածը խանգարի քեզ

Թույլ մի´ տուր, որ կասկածը խանգարի քեզ

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ քո երկնային Հայրը ծրագրեր ունի քո կյանքի համար և ամեն բան անում է, որպեսզի իրականացնի դրանք: Իհարկե, առանց քո համաձայնության և նվիրման դա գրեթե անհնարին է, սակայն Տերը փափագում է Իր բարի ու կատարյալ ծրագրերը քո կյանքում իրագործված տեսնել։ Բառարանի սահմանմամբ «ծրագիր» նշանակում է այն, ինչը մտադիր ես իրականություն դարձնել՝ հատուկ նախագիծ կամ որոշակի նպատակ:

Ես հավատում եմ, որ դու Տիրոջ հիասքանչ նախագիծն ես: Այո՛, համաձայն եմ, որ քո կամ մյուսների մեղքերը կարող են աղավաղած լինել այդ ծրագիրը և կյանքդ դարձրած լինել քաոսային մի ընթացք, որին բացարձակապես չի համապատասխանում հիասքանչ բառը։ Սակայն այսօր ուզում եմ իմանաս, որ Աստված հոգացել է այն ամենի համար, ինչի կարիքն ունես Իր նպատակը քո կյանքում իրագործելու հարցում: Դու կարող ես հարցնել, թե ո՞րն է այդ նպատակը: Պատասխանը հետևյալն է՝ խաղաղության ծրագրեր, հաղթանակի ծրագրեր և ուրախություն (տե՛ս Երեմիա 29․11 խոսքը)։

Աստված բարի Հայր է և Նրա ծրագրերը քեզ համար նույնպես բարի են: Գուցե ինձ ասես. «Արման եղբա՛յր, ես չեմ կարծում, որ Աստված ինձ համար բարի ծրագրեր ունի: Ինձ թվում է՝ Նա մոռացել է ինձ»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված գիտի քեզ: Նա քեզ ճանաչում է կատարելապես: Նա տեսնում է քո կասկածները, քո վախերը, քո արցունքները… Ահա, թե ինչ ենք ընթերցում Սաղմոս 139․1-2 հատվածում․ «Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները»։

Նա երբևէ քեզ ասե՞լ է. «Քեզնից ոչ մի լավ բան դուրս չի գա, Ես հրաժարվում եմ քո վրա ժամանակ վատնելուց»։ Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ: Աստված երբե՛ք չի հանձնվում: Աստված երբե՛ք սրբիչը ռինգ չի նետում, որպեսզի հանձնվի այն մարդու փոխարեն, ում հետ աշխատանք է տանում։

Նա նպատակ ունի քեզ դարձնելու Իր ուզած ու Իր պատկերացրած անձնավորությունը: Նա ուզում է վերականգնել քո կործանված կյանքը և Իր քաղցրությամբ ու ուրախությամբ լցնել քո ներսի դատարկությունը։ Նա ուզում է բժշկել քո կյանքի բոլոր վերքերը և պատրաստել քեզ Իր հետ հավիտենության մեջ ապրելու երանությանը։ Եվ Նա ի զորու է իրագործելու Իր այդ նպատակը: Նա քեզ ստեղծել է Իր փառքն արտացոլելու համար, Իր արդարությունը քո ապրած կյանքով հռչակելու համար և Իր սիրո գրկի մեջ քեզ պարուրելու համար: Նա քեզ մանրակրկիտ զննության արդյունքում է ընտրել և շատ նրբանկատորեն է քեզ Իր մոտ ու Իր ծրագրի մեջ կանչում:

Թույլ մի՛ տուր, որպեսզի կասկածը կանգնեցնի կամ դանդաղեցնի ընթացքդ և կամ որևէ կերպ սահամանափակի քեզ: Թույլ մի՛ տուր, որ մարդկանց կողմից հասցրած վերքերը քեզ հեռու պահեն քո Տեր Աստծուն նվիրվելուց։ Դու Նրա զավա՛կն ես, և Նրա խաղաղության ծրագրերը քեզ համար իրականություն կդառնան, եթե հավատաս Նրան ու վստահես քո ամբողջ սրտով:  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: