April-1

Գլխավոր | Հրաշքներ | Թող լո՛ւյս լինի

Թող լո՛ւյս լինի

Սիրելի՛ բարեկամ, երբ մթնում է, ես անում եմ այն, ինչ բոլորն են անում… Վառում եմ լույսերը, ինչն օգնում է ինձ շարունակել աշխատել կամ տեղաշարժվել տան մեջ։ Անկասկած, առանց լույսի՝ մթության մեջ աշխատելը շատ բարդ է դառնում։ 

Դասը, որը կարող ենք սովորել այս ամենից, այս է. ճիշտ ինչպես մթության ժամանակ կարիք ունենք, որպեսզի լույսը ցրի գիշերվա խավարը, այնպես էլ կարիք ունենք, որպեսզի Քրիստոսի կատարյալ լույսը օգնի մեզ կյանքի իրավիճակները ճիշտ ընկալելու, ինչպես նաև ընթացքն ու ելքը տարբերելու հարցում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո կյանքի իրավիճակն այնքան է բարդացել, որ չես կարողանում տեսնել լուծումը, խնդրի՛ր Տեր Հիսուսին, որպեսզի Նա լուսավորի քո ճանապարհը։ Ես սիրում եմ ասել, որ մենք ծառայում ենք ամենակարող Աստծուն, Ով անկախատեսելի լուծումներ է տալիս անլուծելի խնդիրներին։ 

Նա Արարիչն է։ Նա ստեղծագործ է։ Նա՛ է ճշմարիտ լույսը (տե՛ս Բ Թագավորաց 22․29 խոսքը)։

Եթե միայն մոտենաս Աստծուն և մտերմանաս Նրա հետ, Նա կլուսավորի քո սիրտը և կտա քեզ իմաստություն ու հայտնություններ, թե ինչպիսի ելքեր գտնես յուրաքանչյուր իրավիճակում ու ինչպես լուծես այն խնդիրները, որոնց բախվել ես կյանքիդ ուղիների մեջ։ 

Չվախենա՛ս։ Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը լուսավորի քո կյանքն ու առաջնորդի քեզ ամեն իրավիճակում։ Նրա՛ն դարձրու քո կյանքի ընթացքը որոշողը, և թո՛ղ Նրա Խոսքը լուսավորի քո բոլոր ճանապարհները։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: