2021-04-10

Գլխավոր | Հրաշքներ | Թող լո՛ւյս լինի։

Թող լո՛ւյս լինի։

Երբ մութն ընկնում է, ես անում եմ այն, ինչ բոլորն են անում…Վառում եմ լույսերը, ինչն օգնում է ինձ շարունակել աշխատել կամ տեղաշարժվել տան մեջ։ Անկասկած, աշխատելն առանց լույսի միանշանակ շատ բարդ է դառնում մթության մեջ։

Ահա դասը, որը կարող ենք սովորել այս ամենից. ճիշտ ինչպես մթության ժամանակ կարիք ունենք, որպեսզի լույսը ցրի գիշերվա խավարը, այնպես էլ կարիք ունենք, որպեսզի Քրիստոսի կատարյալ լույսը օգնի մեզ կյանքի իրավիճակները ճիշտ ընկալելու և ընթացքն ու ելքը տարբերելու հարցում։

Սիրելի բարեկամ, եթե քո կյանքի իրավիճակն այնքան է բարդացել, որ չես կարողանում տեսնել լուծումը, խնդրի՛ր Հիսուսին, որպեսզի Նա լուսավորի քո ճանապարհը։ Ես եմ սիրում ասել, որ մենք ծառայում ենք մի Աստծո, Ով անկախատեսելի լուծումներ է տալիս անլուծելի խնդիրներին։

Նա Արարիչն է և ստեղծագործ է։ Նա՛ է ճշմարիտ լույսը (տե՛ս, Բ Թագավորաց 22․29

Աստված կլուսավորի քո սիրտը և կտա հայտնություններ, թե ինչպեսի ելք գտնես յուրաքանչյուր իրավիճակում ու ինչպես լուծես այն խնդիրները, որոնց բախվել ես կյանքիդ ուղիների մեջ։

Չվախենա՛ս։ Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը լուսավորի քո կյանքն ու առաջնորդի քեզ քո ամեն իրավիճակում։ Նրան դարձրու քո կյանքի ընթացքը որոշողը և թող Նրա Խոսքը լուսավորի քո ճանապարհները։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: