February-8

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ւյլ տուր, որ Աստված փոխակերպի քո կյանքը

Թո՛ւյլ տուր, որ Աստված փոխակերպի քո կյանքը

Եթե մարդը հասկանար, թե ինչ փուլերով է անցնում կավե անոթի մշակումը, ապա, ամենայն հավանականությամբ, չէր ցանկանա կավ լինել։ Բոլորը կուզեին լինել բրուտ և ոչ թե՝ կավ։ Մարդը չի կամենում հնազանդվել Աստծուն և ընդդիմանում է Աստծու միջամտությանը՝ կարծելով, թե ինքն առանց Աստծու էլ կկարողանա կազմավորել իրեն՝ գնալով այն ճանապարհով, որն իրեն է հարմար և որն ինքն է ընդունում որպես ճշմարիտ ուղի։ Նման մոտեցման պարագայում մենք անկարող ենք լինելու դառնալ Աստծու փառքի անոթները։ Սակայն Աստված կարո՛ղ է շտկել այս իրավիճակը։ 

Սիրելի՛ բարեկամ, երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է բրուտի ձեռքերի մեջ արդեն անոթի ձև ստացող կավը ճախարակի վրա պտտվելիս հանկարծ փլուզվում ու կրկին մի տձև զանգվածի վերածվում։ Երբ Երեմիան մտավ բրուտի տուն, նրա աչքերի առջև հենց դա՛ տեղի ունեցավ։ 

«Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին» (Երեմիա 18.4

Մեր շրջապատում մարդկային շատ կյանքեր են նման կերպով փլուզվում և ավիրվում, քանի որ սխալ ուղղությամբ են ընթանում, որոշումներ են կայացնում, որոնք հակառակ են Աստծու կամքին, քանի որ գնում են իրենց ցանկությունների ու շահի հետևից և այլն։ Արդյունքում կործանվում են կյանքեր, ընտանիքներ, հարաբերություններ և ամեն թանկ բան, որ կա մարդու կյանքում։ Սակայն Բրուտի ձեռքերում հայտնված կավի համար նման պարագաներում ամեն բան դեռ կորած չէ։ 

Բրուտը կրկին հունցում է կավը և ևս մեկ անգամ հենց ամենասկզբից սկսում իր պատկերացրած անոթը կազմավորելու մանրակրկիտ ընթացքը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քո կամ քո սիրելիների կյանքը հենց այսպիսի՞ ընթացքով է անցնում։ Եթե այո, ապա համոզված եղիր, որ ինչպիսի արհավիրք էլ պատճառ եղած լինի այդ ավերածություններին, Աստված կարո՛ղ է վերականգնել անհույս թվացող ամեն բան։ 

Այո՛, որոշ ընթացքներ ցավոտ են, սակայն՝ անհրաժեշտ, որպեսզի դառնաս Աստծու համար օգտակար և Նրա փառքի համար նախատեսված մի գեղեցկագույն անոթ։ 

Ինչպես կավն է բրուտի ձեռքերի մեջ, այնպես ես և դու՝ Աստծու ձեռքերում։ Նա մեր Արարիչն է, Ով մեր մեջ Իր պատկերացրած անձնավորություններն է կերտում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: