July-12

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ւյլ տուր, որ Աստված տիրի քո կյանքում

Թո՛ւյլ տուր, որ Աստված տիրի քո կյանքում

«Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա» (‭‭Սաղմոս ‭46.10‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչ ես կարծում՝ ինչպիսին կդառնա քո կյանքը, եթե այսօրվանից սկսած թույլ տաս, որ քո կյանքի յուրաքանչյուր ոլորտում տիրի Աստված և Նա լինի քո կյանքի Տերը։ 

Նա Աստված է։ Նա՛ է արարել այս աշխարհն ու ողջ տիեզերքը։ Ամեն բան Նրա՛ արարչագործությունն է։ Նա մեր գոյության Հեղինակն է, մեր Արարիչը և Նա պետք է տիրի մեր կյանքերում։ 

Բոլոր հոգսերդ Նրան հանձնիր, և թո՛ղ դրանք Տեր Աստծո գահի մոտ։ Պատմի՛ր Նրան այն ամենի մասին, ինչը ծանրացել է քո սրտի վրա։ Աստված Իր Խոսքի մեջ մեզ հետևյալ խոստումն է փոխանցում. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ համար հոգ է տանում» (‭‭Ա Պետրոս‬ ‭5.7‬

Ուրեմն թո՛ւյլ տուր, որ Աստված հոգ տանի քեզ համար։ Եվ եթե Աստծուն հանձնած հոգսերդ անմիջապես չստանան իրենց լուծումը, ապա կրկին շնորհակալություն հայտնիր Նրան, որովհետև Նա զորացնում է քեզ քո կյանքի ցանկացած իրավիճակում, և Նրա օգնությունը չի ուշանա։

Շնորհակալության և գոհության աղոթքները օգնում են չշեղվել ու կենտրոնացած մնալ Նրա ներկայության ու խոստումների վրա։

Միացի՛ր ինձ և ե՛կ միասին աղոթենք հավատքի դավանության այս աղոթքով․ «Արարի՛չ Աստված, Ամենակարող Տեր, Դո՛ւ ես միակ ճշմարիտ Աստվածը։ Քոնն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։ Քեզ եմ հանձնում իմ բոլոր հոգսերն ու ուսերիս ծանրացած բեռները և թողնում եմ դրանք Քո ոտքերի մոտ։ Շնորհակալ եմ Քեզնից, քանի որ այս պահից սկսած Դու ես այն Միակը, Ով վերահսկում է իմ կյանքի բոլոր իրավիճակները։ Փառաբանում եմ Քեզ և շնորհակալություն հայտնում, որովհետև Դու ես, որ կրկին ու կրկին լցնում ես ինձ Քո Սուրբ Հոգով՝ շնորհքի ու զորության Հոգով։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ իմ աղոթքներին Քո պատասխաններն արդեն իսկ ճանապարհին են։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: