314669241_665323424978133_6869016666284425029_n

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ղ քո փառաբանության անուշ բույրը վեր բարձրանա․․․

Թո՛ղ քո փառաբանության անուշ բույրը վեր բարձրանա․․․

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու սիրո՞ւմ ես ժամանակակից հոգևոր երաժշտություն լսել։ Անշուշտ, գեղեցիկ են շարականներն ու միջնադարյան հոգևոր երաժշտությունը։ Բայց երբևէ մտածե՞լ ես, որ եղել է նաև ժամանակ, որ հոգևոր երաժշտության այդ տեսակները նույնպես ժամանակակից երաժշտություն են եղել։ 

Ես սիրում եմ փառաբանության երգեր լսելը և գոհանում եմ Աստծուց Իր բոլոր տաղանդավոր, Սուրբ Հոգով օծված զավակների համար։ Շատ երգահաններ հրաշալի հոգևոր երգեր են հեղինակել Տեր Աստծո փառքի համար։ Բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ և կատարողներ սքանչելիորեն գեղեցիկ երգերով փառաբանություն են բարձրացրել Արարչին և այսօր էլ շարունակում են բարձրացնել։ Այնքա՜ն հրաշալի է երկրպագության այս հրաշալի երգերով օրդ լցնելը և դրանց միջոցով միակ ճշմարիտ Աստծուն փառաբանելը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թույլ տուր մի համեմատություն անել։ Կարծում եմ՝ գիտես, որ Աստված սպասում է քո անհատական աղոթքին։ Աղոթքը չի կարող լինել մեկ ուրիշի հեղինակած բառերով։ Մարդիկ այնքա՜ն են տարվում ճիշտ, զորավոր և ճոխ աղոթքներով, որ մոռանում են աղոթքի իրական նպատակը։ Աղոթքը ո՛չ թե անգիր արած կամ ընթերցած ճիշտ, գեղեցիկ կամ կախարդական բառերի համադրումն է, այլ քո սրտից բխած անկեղծ խոսքերի միջոցով քո զգացմունքներն Աստծու առջև բացելն է՝ քո անկեղծ զրույցը Տեր Աստծու հետ, ինչի շնորհիվ մոտենում ու մտերմանում ես քո Արարչի հետ։

Նմանապես, Աստված սպասում է քո անհատական երկրպագության անուշահոտությանը։ Հայր Աստծո սիրտը փափագելով փափագում է քո փառաբանության ձայնը լսելուն։ Նա Իրեն ուղղված բոլոր երգերի մեջ փնտրում է հե՛նց այն երգը, որը ոչ միայն քո շուրթերից է բխում, այլև՝ քո սրտից։ 

Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։ Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք Նրան։ Նոր ե՛րգ երգեցեք Նրան. լա՛վ նվագեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով» ‭‭(Սաղմոս 33.1-3‬):

Այսօր հորդորում եմ քեզ նոր երգ երգել Տիրոջը։ Անգամ հենց հիմա՝ հենց այս պահին կարող ես առանձնանալ, նոր մեղեդի հորինել և նոր բառեր ու Տիրոջը փառաբանել  ու երգել քո սաղմոսը։ Թող քո երկրպագության անուշահոտությունը վեր բարձրանա ու հասնի Տիրոջ գահին։ 

Այսօր, թող որ քո երկրպագության անուշահոտությունը տարածվի նաև քո շրջապատում և հաճելի լինի Տեր Աստծու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: