March 9

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ղ ջրերը նահանջեն․․․

Թո՛ղ ջրերը նահանջեն․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստված իրական է և գոյություն ունի։ Սա մի ճշմարտություն է, որը դու, որպես Աստծո զավակ, հաստատ գիտես և համոզված ես դրանում։ Աստված, Ում դու սիրում ես և պատկանում, կրում է նաև Էլ-Խայիմ անունը՝ Կենդանի Աստված։ 

Այս անունը մեզ հայտնի է դառնում Հեսուի գրքից՝ մասնավորապես Հեսու 3.10-13 հատվածում. «Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ Նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։ Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։ Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ, և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։

Հեսուն Իսրայելի ժողովրդի հետ միասին պատրաստվում էր նվաճել Խոստացված Երկիրը։ Եվ նոր տարածք նվաճելու այս մեծագույն արշավանքի ժամանակ նա շատ թշնամիների ու խոչընդոտների բախվեց։ Եվ այս խոչընդոտներից մեկն էլ Հորդանան գետն էր։

Աստված պատրաստվում էր ցույց տալ նրանց, որ Ինքը կենդանի է և, կանգնեցնելով Հորդանանի ջրերի հոսքը, կամենում էր հայտնել, որ Ինքը նրանց հետ է։ Մարդիկ կարողանալու էին ցամաքած գետի վրայով անցնել։ Աստված արեց նույն հրաշքն, ինչն արել էր Կարմիր ծովում…Նա այս անգամ էլ գետի ջրերը բաժանեց երկու մասի։ Կենդանի Աստված դադարեցրեց գետի հորդառատ ջրերի հոսքը՝ հնարավորություն պարգևելով Իր ժողովրդին անցնելու ցամաքով։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ի՞նչ առնչություն ունի այս պատմությունը քե՛զ հետ։

  • Քո Աստվածը կենդանի՛ է։ Նա կարող է դադարեցնել քեզ սպառնացող ջրերի հոսքը, բոլոր այն ջրերի, որոնք որպես խոչընդոտ են բարձրացել քո և Տեր Աստծո տված խոստման իրականացման միջև։ 
  • Ինչպիսի իրավիճակում էլ հայտնված լինես, Աստված՝ Էլ-Խայիմը, քեզ հետ է։ Որովհետև Նա կենդանի է։ Նա կարող է գործել։ 
  • Եվ վերջապես, Աստված ընդամենը մի գաղափար չէ և ո՛չ էլ անձայն ու անշունչ մի կուռք։ Նրան մարդկային ձեռքերը չեն ստեղծել։ Նա ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏՎԱԾ է։ Եվ Նա ՔԵԶ ՀԵՏ է։ 

Ես հավատում եմ, որ այսօր քո կյանքում հրաշք է տեղի ունենալու։ Այն նախ պետք է քո սրտում տեղի ունենա։ Տիեզերքի Արարչի համար չկա անհնարին ոչինչ։ Իսկ դու հավատո՞ւմ ես, որ հրաշքները անհնարին չեն։ Այո՛, կենդանի Տերը հրաշքներ է գործել Իր ժողովրդի մեջ, և քո կյանքում էլ կարող է հրաշքներ գործել։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: