September-5

Գլխավոր | Հրաշքներ | Թեման փոխելու ժամանակն է 

Թեման փոխելու ժամանակն է 

Այսօր ևս շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։ 

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

Անշուշտ, կարող ես ինձ հարցնել՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ է պետք նման ծանր իրավիճակներում փառաբանել Աստծուն։ Ահա այսպես է Աստծուն բնութագրում Աստվածաշունչը․ 

Սիրելի՛ բարեկամ, անկախ այն բանից, թե ինչ դժվարություններով ես անցնում և ինչպիսի իրավիճակներ են այցելել քո կյանք, այսօր առաջարկում եմ քեզ, որ բողոքներն ու տրտունջները փոխարինես գոհությամբ ու փառաբանությամբ։

«Բայց Դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ․․․» (Սաղմոս 22․3): 

  • Աստծուն մոտենալու համար գովաբանություն է անհրաժեշտ։ 
  • Այնտեղ, որտեղ մենք գովաբանում ենք Նրան, Նա թագավորում է հաղթանակով:
  • Աստծուն գովաբանելը փոխում է մեր մտքի վիճակը:

«Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես Նրան եմ հուսալու»։ Տերը բարի է Իրեն հուսացողներին, այն անձին, որը Նրան է փնտրում» (Ողբ Երեմիայի 3:21-25):

Դավիթ թագավորը հասկացել էր այս ճշմարտությունը… Նա կարող էր ընկնել հուսահատության մեջ ընտանեկան խնդիրների, Սավուղի հալածանքների և իր թշնամիների բոլոր խարդավանքների և ծաղրանքի պատճառով։ Սակայն Դավիթը գիտեր, որ Աստված բարի է, և ինքն իրեն հիշեցնում էր այս ճշմարտությունը այնքան ժամանակ, մինչև այն ամբողջությամբ գործնական դրսևորում ունենար իր կյանքում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսպիսով, քո բոլոր դժվարությունների ու տառապանքների մեջ քեզ բաժին հասած ճակատագրից բողոքելու թեման փոխելու ժամանա՛կն է։ Ընտրի՛ր գովաբանությունը, այլ ոչ թե բողոքելը, և ճանապարհ կբացես Տեր Աստծու համար, որպեսզի Նա գործի քո կյանքում։ 

Շնորհակալություն հայտնի՛ր Նրան Իր արած բոլոր բարիքների համար։ Անգամ ամենածանր իրավիճակներում փորձի՛ր տեսնել Նրա գործած բարիքները քո կյանքում։ Դրանք հաստատ կա՛ն քո կյանքում։ Հաստատ կգտնես դրանք, եթե մի պահ աղոթքով փնտրես։ Իսկ եթե չափից դուրս ծանր է իրավիճակդ, և միտքդ հենց միայն քո խնդիրների վրա է կենտրոնացած, ապա հավատքով շնորհակալություն հայտնի՛ր Աստծուն, որովհետև Նա այդ ամենի ծանրությունը շուտով վերցնելու է քո ուսերից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: