Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում մենք բազմաթիվ խոստումների ենք հանդիպում։ Բայց արդյոք գիտե՞ս, թե որն է այդ բոլոր խոստումների մեջ մեծագույնը։ Այն վերաբերում է իմ և քո, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց կյանքին։
Ե՛կ միասին տեսնենք, թե ի՛նչ փափագ ունի Աստված ինձ և քեզ համար։
«…Աշխարհի բոլոր ազգերը քեզնով (Աբրահամով) կօրհնվեն» (Ծննդոց 12․3):
Ի՞նչն է այս խոստումը դարձնում այդքան թանկարժեք ինձ և քեզ համար, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց համար։
Քանի որ Տեր Հիսուսը Աբրահամի սերնդից խոստացված Փրկիչն է, ապա հենց Նրա միջոցով են երկրի բոլոր ազգերը, ներառյալ ես և դու, օրհնվելու (տե՛ս Մատթևոս 1․1-17 հատվածը)։
Պատասխանը Տեր Հիսուսն Ինքն է։ Նրա մեջ է գտնվում մեզ տրված օրհնության խոստման վերջնական իրականացումը։
«Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (Գործք 4․12):
Տեր Հիսուսն է Աստծո մեծագույն խոստման իրականացումը, որովհետև մեր հավիտենական փրկությունը Նրանով է իրականանում։ Մի օր մենք անցնելու ենք դեպի հավիտենություն, և այն, ինչը մեզ թույլ է տալու փրկությունը ժառանգել․․․ այն կամուրջը, որը կապում է մեր երկրային կյանքը Աստծո հետ հավիտենական երանության իրականության հետ, հենց Աստծո այս խոստումն է՝ փրկության խոստումը, որը միայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անշուշտ, Աստծու մյուս բոլոր խոստումները նույնպես Նրա մեջ են իրականանում։ Սակայն առանց այս մեծագույն և հավիտենական խոստման՝ մյուս բոլոր խոստումների իրականացումը մեր կյանքերում ոչ մի իրական արժեք չի կարող ունենալ։ Տեր Հիսուսն է մեր հավիտենական խոստումը, ինչպես նաև մեր ամեն օրվա ուժն ու զորությունը այս կյանքը Տեր Աստծու ակնկալած կերպով ապրելու համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը