October-22 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ընդունի՛ր Նրա զորությունը…

Ընդունի՛ր Նրա զորությունը…

Մենք այսօր շարունակում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա:

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Սիրելի՛ բարեկամ, «զորացի՛ր» բառն աստվածաշնչյան բնագրում եբրայերեն «չազաք» բառն է, որն ունի հետևյալ իմաստները՝ լինել կամ աճելով դառնալ պինդ կամ ուժեղ, ամրապնդվել, բռնվել, հաղթել և լինել համարձակ։ Վերը բերված հատվածի համատեքստում այս բառը փոխանցում է հետևյալ միտքը՝ ամուր բռնել այն ուժը, որն Աստված առաջարկում է մեզ:

«Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, Նրա հանճարն անքննելի է։ Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․28,31): 

Տիրոջ զորությունը շատ է տարբերվում մարդու ունեցած ուժից։ Այն երբե՛ք չի սպառվում, սահմանափակված չէ և ամեն բան հնարավոր է դարձնում։ Սա հենց այն զորությունն է, որը Տերը ցանկանում է փոխանցել քեզ։

Հենց ընդունես Նրա զորությունը, անմիջապես արծվի պես բացի՛ր թևերդ, առաջ գնա՛, աշխատի՛ր ջանասիրաբար և արա՛ այն ամենն, ինչի մեջ կանչված ես: Քրիստոսի մեջ քո ունակություններն ու հնարավորությունները բազմազան են։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ հենց հիմա աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո զորության համար, որը հենց հիմա ընդունում եմ հավատքով: Քո մեջ ես ուժեղ եմ և զորեղ: Իմ զորությունը նորոգվում է, քանի որ Դու իմ կողքին ես, Տե՛ր։ Այո՛, Քեզ հետ ես կվազեմ և չեմ հոգնի, քանի որ իմ Տերը զորացնում է ինձ։ Իմ կյանքը Քո ձեռքերի մեջ է։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: