Սիրելի բարեկա՛մ, կյանք ընդունի՛ր Նրանից, Ով հենց կյանքի Աղբյուրն է։
Երբևէ կարդացե՞լ ես հետևյալ վերնագրով հոդվածներ՝ «Վերջապես, գտի՛ր քո ներքին խաղաղությունը» կամ «Ձեռք բեր ներդաշնակություն կյանքիդ համար այս 7 քայլերի միջոցով․․․»։
Հավատում եմ, որ այս Երկրի վրա յուրաքանչյուր ոք փափագում է ներքին խաղաղության, հավասարակշռված ներդաշնակության և լիառատ կյանքի: Աստված Աստվածաշնչում խոսում է այս առատ կյանքի մասին:
«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16․11):
Մեր Աստված կյանքի Աստված է։ Այսպիսով, Նա և միայն Նա է, որ կարող է կյանք լցնել քո մեջ: Եթե ուզում ես ապրել լիառատ կյանքով, ապա ժամանակ անցկացրո՛ւ Նրա հետ, Ով կյանքի Աղբյուրն է: Հաղորդակցվի՛ր քո Երկնային Հոր հետ՝ Մեկի, Ով արարել է քեզ, Ով քեզ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ անձ, և սիրում է քեզ հավիտենական սիրով:
Ընդունի՛ր Նրա կյանքի լիությունը: Նա քեզ հրավիրում է Իր ներկայության մեջ: Թո՛ւյլ տուր Նրան փոխակերպել, ձևավորել ու կազմավորել քո էությունը: Նա՛ է ուրախության Աղբյուրը, և Նրա տված ուրախությունը կատարյալ է: (Տե՛ս Հռոմեացիներ 15․13 խոսքը): Նա՛ է խաղաղության Աղբյուրը, և Նրա տված խաղաղությունը գերազանցում է մեր ընկալման բոլոր հնարավորւթյուններն ու ունակությունները: (Տե՛ս Փիլիպպեցիս 4.7 խոսքը)։
Աստծո համար թանկ ու սիրելի մա՛րդ, այո՛, թո՛ւյլ տուր, որ Աստված ամբողջությամբ լցնի Իր կյանքը քո մեջ։ Թո՛ւյլ տուր, որ Նա խորապես և ամբողջական կերպով նորոգի քո ներաշխարհը:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը