Novmeber-20 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Զորավոր՝ մեր կարիքները հոգալու համար

Զորավոր՝ մեր կարիքները հոգալու համար

Երեկ խոսեցինք Աստծու Խոսքի զորավոր ազդեցության մասին՝ նշելով, որ այն ճշգրտորեն իրականանում է և որ այդ Խոսքի հետևում Տեր Աստծու հեղինակությունն է և զորությունը։ Աստծու նման խոսքերը մենք խոստումներ ենք անվանում։ Աստվածաշունչն այդպիսի հազարավոր խոստումներ է պարունակում, որոնցից որոշները խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել, դուրս գրել և անգիր սովորել։

Սիրելի՛ բարեկամ, այդ խոստումների մեջ կան այնպիսինները, որոնք Աստված իրագործում է անհապաղ, երբ խոսքը վերաբերում է մեր հանդեպ Իր հոգատարությանը։ Ահա մի խոստում, որի իրականացումը ես ամեն օր եմ տեսնում իմ կյանքում. 

«Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (‭‭Փիլիպպեցիս ‭4.19

«Համաձայն Իր հարստության» արտահայտությունն առանձնահատուկ կերպով գրավում է իմ ուշադրությունը։ Երբ Աստված բավարարում է մեր կարիքները, Նա դա արտասովոր և զորավոր կերպով է անում։ 

  • Հաճախ Նա մեզ համար անսպասելի կերպով է պատասխանում մեր աղոթքներին՝ հակառակ մեր ունեցած ակնկալիքների ու պատկերացումների։ Այս իսկ պատճառով էր, որ Պետրոս առաքյալը զարմացավ, երբ Տեր Հիսուսը նրան ասաց, որ ուռկանը նավի աջ կողմը գցի  (‭‭տե՛ս Հովհաննես‬ ‭21․6-11‬ հատվածը)։
  • Տեր Աստծու պատասխանը հաճախ շատ ավելին է լինում, քան մեր խնդրածը. հիշենք, թե ինչպես աշակերտները տասներկու լիքը կողով հաց ու ձուկ հավաքեցին այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը հինգ հացով ու երկու ձկով կերակրեց մի ողջ բազմության ‭‭(տե՛ս Մարկոս‬ ‭6.43 խոսքը‬)։ 
  • Օգտագործվող միջոցները երբեմն չափազանց շռայլ են, ինչպես որ աղքատ որբևայրու մասին պատմությունն է մեզ սովորեցնում. ունենալով ընդամենը մեկ աման յուղ՝ Տեր Աստծու գերբնական հրաշքի շնորհիվ նա կարողացավ վճարել իր պարտքերը և նաև խնայողություն անել հետագա ապրուստի համար թե՛ իր համար, թե՛ իր երկու զավակների (‭‭Դ Թագավորաց ‭4․1-7‬)։ 

Երբ Աստված պատասխանում է մեր աղոթքներին, Նա ի ցույց է դնում Իր հարստության ճոխության չափը և Իր փառքը՝ մեր նկատմամբ մեծ առատաձեռնություն ու անսահման ողորմածություն դրսևորելով։ 

Աստված գիտի, որ մենք հակված ենք հոգս անելու և անհանգստանալու։ Ինչպե՞ս եմ կարողանալու վճարել տան վարձերը, սնունդ գնել ընտանիքիս համար, ի՞նչ է լինելու երեխաներիս հետ, երբ մեծանան և նմանատիպ շատ այլ հոգսեր։ Արդյոք դու նո՞ւյնպես ունես նման վախեր ու անհանգստություններ։ 

Եթե այո, ապա Աստված հիշեցնում է քեզ, որ հոգ է տանում քեզ համար ամեն օր։ Նրա միջոցներն անսպառ են։ Երկրի վրա ամեն բան Նրա՛ն է պատկանում։ Այնպես որ հոգս մի՛ արա։ Այլ ամեն ջանք արա՛, որ բավարարես Նրա խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններին՝ հավատք ունեցիր և փափագիր ապրել քո կյանքը՝ հնազանդվելով Տեր Աստծու կամքին ու Աստվածաշնչի ուսուցանած սկզբունքներին։ Եթե անես դա, ապա պատրաստ եղիր հիացմունքի և զարմանքի, երբ տեսնես Նրա ծրագրերի իրագործումը քո կյանքում, որոնք գերազանցելու են քո ամենավառ երևակայությունը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ Աստված ասում է, «Ես կհոգամ քո կարիքները», անկասկած, այդպե՛ս էլ լինելու է: 

Ամեն օր Աստված նորոգում է Իր ողորմությունները քո հանդեպ, որովհետև Նրա հնարավորություններն անսահմանափակ են։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: