April 27

Գլխավոր | Հրաշքներ | Զորավոր՝ Իր հավատարմության մեջ

Զորավոր՝ Իր հավատարմության մեջ

Սիրելի՛ բարեկամ, հավատարմությունն այս օրերին հազվադեպ հանդիպող հատկանիշ է դարձել։ Ժամանակակից աշխարհում այն նույնիսկ ընդունվում է որպես իր դարն ապրած, ոչ ժամանակակից և անգամ չզարգացած մարդկանց հատուկ հատկանիշ։ Սակայն Աստված փոփոխական չէ։ Նա նույնն է անցյալում, ներկայում և նույնն է լինելու ապագայում։ Նույնն են նաև հավատարմության Աստծո սկզբունքները։ Իսկ Աստծո զավակները իրենց Հոր նման հավատարիմ են այդ սկզբունքներին և թույլ չեն տալիս, որպեսզի աշխարհի որդիների քարոզությունը փոխի իրենց արժեհամակարգը։ 

Դավիթ թագավորը տեսել ու հասկացել էր, թե ինչ է Աստծո հավատարմությունը և այդ պատճառով վստահաբար ասում էր. «Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (‭‭Սաղմոս‬ ‭37.25‬

Մեղքի անկում ապրած մարդկային բնույթի արդյունքում հավատարմության գործեր գործելը այնքան էլ դյուրին չէ։ Առանց Աստծո միջամտության, որքան էլ մենք շատ ջանքեր գործադրենք, կարծում եմ, անհնարին մի բան է անսայթաք կերպով և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալը։ Ինչպես այս առակում է ասվում. «Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում» ‭‭(Առակաց‬ ‭20.6‬)։

Ի հակադրություն ասվածի, հավատարմությունն Աստվածային հատկանիշ է։ Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչպես է Աստված ապացուցում Իր հավատարմությունը քո նկատմամբ․ 

Գուցե քեզ լքել է քեզ համար սիրելի մեկը, կամ լարված հարաբերություն ունես կողակցիդ հետ, գուցե նա անհավատարիմ է գտնվել քո հանդեպ, կամ անտեսված երեխա ես եղել մանկությանդ տարիներին։ Աստված կամենում է այսօր հիշեցնել քեզ, որ անկախ ամեն ինչից Նա հավատարիմ է քո հանդեպ և շարունակում կողքիդ լինել ամեն ժամանակ։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու միշտ կարող ես հույսդ դնել Նրա վրա։ Նա քեզ երբե՛ք չի մոռանա։ Նրա սերը, Նրա փափագը քո հանդեպ շատ զորավոր է՝ նման մի կրակի, որը երբե՛ք չի թուլանում ու չի մարում։ Նրա խոստումները հավիտենական են։ Նա քեզ երբե՛ք չի թողնի։ Թույլ չտաս, որ ստության ու կասկածի մտքերը պաշարեն քեզ քո կյանքի դժվարին պահերին։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Ամենակարող Աստվա՛ծ, շնորհակալ եմ, որ հավատարիմ ես իմ նկատմամբ, նույնիսկ երբ ես երբեմն մեծ փափագ չեմ ունենում Քո հանդեպ։ Շնորհակալությո՛ւն, որ շարունակում ես բարի գտնվել իմ հանդեպ ու պահում ես ինձ տված Քո խոստումները։ Ների՛ր ինձ, խնդրում եմ, որ երբեմն ես անհաստատ եմ գտնվում իմ հավատքի կյանքում։ Ես ամեն ժամանակ իրապե՛ս Քո կարիքն եմ զգում, որպեսզի Քո օգնությամբ կարողանամ փոխել իմ կյանքն ու բնավորությունը և նմանվել Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Այսօր փառաբանի՛ր Աստծուն Իր հավատարմության համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: