• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 հլս 2022 թ.

Զարգացրո՛ւ քո մեջ Տեր Հիսուսի սիրտը

Հրապարակման ամսաթիվ 14 հլս 2022 թ.

«Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն» ‭‭(ԱՄՈՎՍ‬ ‭3.3‬): 

 

Սիրելի՛ Ընկեր, երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են հմուտ երաժիշտները լարում երաժշտական գործիքները։ Նախ պետք է լսել նրանց ճիշտ նոտան և հետո այդ մեկ նոտայի շնորհիվ գործիքը լարել այնպես, որ բոլոր նոտաներն ունենան ճիշտ հնչողություն։ Կան նաև հատուկ գործիքներ, որոնք արձակում են կամ տարբերում մաքուր նոտան և ճշգրիտ հնչողությունը:

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր ե՛կ միասին մեր սիրտը լարենք այնպես, որ այն համահունչ դառնա Տեր Հիսուսի սրտին։ Սակայն ո՞րն է մե՛ր պարագայում այն չափանիշը, որը ցույց կտա և կուղղորդի մեզ մեր սրտերը ճիշտ հաճախականության դնելու հարցում։ 

 

Անշուշտ, դա Աստվածաշունչն է։ Աստվածաշունչը մեր ուղեցույցն է, որն օգնում է, որպեսզի Տեր Հիսուսի հետ ունեցած մտերմությանդ արդյունքում մեր մտքերը փոխակերպվեն ու նմանվեն Տեր Հիսուսի մտքերին, իսկ մեր էությունը ներդաշնակ խաղաղության մեջ լինի Նրա էության հետ։ Արդյունքում, մեր կյանքը նույնպես դառնում է էներգիայով ու զորությամբ լեցուն, նույնքան առույգ, որքան Տեր Հիսուսն էր այս երկրի վրա ապրած ժամանակ։ 

 

Այսպիսով, դու դառնում ես Աստծո էության արձագանքը։ Քո միջոցով հնչում են այն երանգները, որոնք բխում են Աստծո էությունից։ Դու արձակում ես Տիրոջ նվագած մեղեդին Նրա համար է և Նրա նման։ Դու արտացոլում ես Նրա սիրտը։ 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, թույլ տուր, որպեսզի Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը, ներթափանցի մինչև քո էության խորքերը, փոխակերպի քո սիրտը և Քեզ նմանեցնի Տեր Հիսուսին։ Թող այսօր և այսուհետ քեզնից Տեր Հիսուսի երկնային հնչողությունը արձակվի և բժշկի քո շրջապատն ու շրջապատի մարդկանց կյանքերը։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես