«Մի պահ նստի´ր Իմ կողքին և լսի´ր քեզ ուղղված Իմ խոսքերը»։
Սիրելի բարեկա՛մ, այսօր քեզ կոչ եմ անում հավատքով ընթերցել այս խոսքերը, որոնք հավատում եմ, որ բխում են Աստծո Սուրբ Հոգուց: Ես աղոթում եմ, որ քո հոգին ու կամքը ուժեղանան և նորոգվեն Տեր Աստծուց քեզ ուղղված հետևյալ խոսքերով:
«Զավա՛կս, մի պահ հանդարտվի´ր և նստիր Իմ կողքին: Ես տեսնում եմ, որ թե որքա՜ն բան պետք է հասցնես անել այսօր, սակայն մի պահ դադար տուր և հիմա ու այստեղ եղի՛ր Ինձ հետ»:
«Ես տեսնում եմ Ինձ հաճեցնելու և Ինձ ավելի լավ ճանաչելու քո փափագը: Տեսնում եմ այն ծարավը, որ ունես Իմ ձայնը լսելու և Ինձ ավելի լավ հասկանալու հանդեպ․․․»:
«Իմ մեջ քո բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները: Բայց ինչպե՞ս կարող ես լսել Ինձ այն խառանշփոթի մեջ, այն ողջ աղմուկի ու վազվզոցի մեջ, որում ապրում ես և որը քո առօրյա կյանքի ընթացքն է դարձել»:
«Մի պահ հանդարտվի´ր և մոտեցի՛ր Ինձ…
Մեկ րոպե դադար տո՛ւր և մոտեցի՛ր Ինձ…
Թույլ մի՛ տուր, որ անհանգստությունը ճնշի քեզ և մոտեցի՛ր Ինձ…
Թույլ մի՛ տուր, որ վախը ներթափանցի սրտիդ մեջ և մոտեցի՛ր Ինձ…
Ֆինանսների համար մի´ անհանգստացիր և մոտեցի՛ր Ինձ…
Վաղվա համար մի´ մտահոգվիր և մոտեցի՛ր Ինձ…
Մի պահ նստի´ր Իմ կողքին և լսի´ր քեզ ուղղված Իմ խոսքերը: Թու´յլ տուր քաջալերել քեզ և բժշկել ու նորոգել քո միտքը»:
«Իմ թանկագին զավա՛կ, ընդունի՛ր Իմ կյանքը, ընդունի՛ր Իմ խաղաղությունը, մտի´ր Իմ ուրախության մեջ… Ես քո կողքին եմ։ Ես գիտեմ քո բոլոր հոգսերն ու անհանգստությունները։ Գիտեմ քո սուգն ու տառապանքը։ Ես այստեղ եմ հենց քեզ մխիթարելու, քաջալերելու և օգնելու համար»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը