Fabruary-2

Գլխավոր | Հրաշքներ | Երկինքը շատ մոտ է, և Աստված լսում է քեզ

Երկինքը շատ մոտ է, և Աստված լսում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ կամ մի վայր, որտեղ ժամանակը կանգ է առնում․․․ Մի վայր, որը լցված է լույսով, խաղաղությամբ և անվերջանալի ուրախությամբ… Դա այն վայրն է, որտեղ կա Տեր Աստծու մշտական ներկայությունը։ Դա Երկինքն է, որն այնքան էլ հեռու չէ, որքան մարդիկ են պատկերացնում։ Այն կարող է քեզ համար շատ մոտ ու հասանելի լինել այն հրաշքի շնորհիվ, որը կոչվում է աղոթք։

Աղոթքի շնորհիվ է, որ տերերի Տերը և մեր Արարիչը լսում է քեզ։ Նա տեսնում է քո ցավը, տառապանքը, տեղյակ է արցունքներիդ և ինչպես Սաղմոս 56․8 խոսքում է ասվում, հավաքում է քո արցունքի ամեն մի կաթիլը Իր մոտ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Նա լսում է քո խնդրանքներն ու բարեխոսությունները, քո գովաբանություններն ու երախտիքի խոսքերը։ Քո Պաշտպանը լսում է քո բոլոր աղաչանքները. 

  • Աստված պաշտպանում է քեզ մեղադրողների առաջ (տե՛ս Սաղմոս 27․2 խոսքը)։
  • Քո կյանքը վտանգի ենթարկող փոթորիների մեջ Աստված դեպի քեզ է տարածում Իր ձեռքերը և դուրս բերում քեզ ծովի ալեկոծվող ալիքների միջից (տե՛ս Բ Թագավորաց 22․17 խոսքը)։
  • Քո վախերի մեջ Նա քեզ շրջապատում է Իր ազատագրման երգերով (տե՛ս Սաղմոս 32․7 խոսքը)։
  • Քո թշնամիների առաջ Նա գործածում է Իր սուրն ու վահանը (տե՛ս Սաղմոս 35․2 խոսքը):

Քանի որ Նա է քո ժայռը, քո փրկության ամրոցը, դու կարող ես հանգիստ ու խաղաղ ապրել այս կյանքը։

Եվ քանի որ դու վստահում ես Նրան և Նա է կանգնած քո ամեն քայլի ու որոշման հետևում, դու կարող ես վստահ առաջ ընթանալ այս կյանքով ու վայելել Աստծո կամքին հնազանդության հոգևոր հաղթանակները։ 

Քանի որ քո երկնային Հայրը քո կողքին է, դու հաղթելու ես քո կյանքի բոլոր վախերին։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: