• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 հնս 2021 թ.

Երբ խոչընդոտը օրհնություն է դառնում

Հրապարակման ամսաթիվ 26 հնս 2021 թ.

Տեր Աստծո հետ ընթացքը երբեմն անկանխատեսելի է և զարմանահրաշ։ Թեև Նա խոստանում է միշտ մեր կողքին լինել և օգնել մեզ, երբ մենք հայտնվում ենք ծանր իրավիճակներում, սակայն դժվար է նախօրոք իմանալ, թե ինչպես և երբ է Նա անելու դա։ Իսրայելի ժողովուրդը դա զգաց Եգիպտոսից ու ստրկության տաժանակիր կյանքից ազատագրության ժամանակ: Աստված խոստացել էր նրանց առաջնորդել դեպի Ավետյաց երկիր։ Նրանք արդեն ճանապարհն էին ընկել և կանգնել էին մի անհաղթահարելի թվացող պատնեշի առջև։ Դա հեշտ հաղթահարելի մի ծոչընդոտ չէր, այլ հենց ծովն էր կանգնել նրանց ճանապարհին։ 

Այսպիսով, ժողովուրդը  հայտնվել էր փակուղում։ Մի կողմից ծովն էր, որը նրանց թույլ չէր տալիս առաջ ընթանալ, իսկ մյուս կողմից եգիպտացիների բանակը, որ պատրաստվում էր հարձակվել նրանց վրա: (Աստվածաշնչյան այս պատմությունը կարող եք ընթերցել Ելից 14.9-16 հատվածում)։ 

Սակայն Աստված միջամտեց Մովսեսի միջոցով, և ծովը բաժանվեց երկու մասի՝ միջանցք բացելով Աստծո ժողովրդի Եգիպտոսից դուրս գալու համար։ Այնուհետև ծովը կրկին փակվեց՝ խորտակելով փարավոնի զորքը, որն անմտորեն փորձում էր հետևել այն ուղուն, որով անցնում էր Աստծո ժողովուրդը։ Այսպիսով, անհաղթահարելի թվացող խոչընդոտը օրհնություն դարձավ Աստծո ժողովրդի համար: Ծովը, որը խոչընդոտ էր ազատագրության ճանապարհին, դարձավ այն միջոցը, որով Աստված փրկեց Իր ժողովրդին՝ խորտակելով թշնամական զորքը:

Սիրելի Ընկեր, մի՛ վախեցիր քո կյանքի դժվարություններից ու քո ճանապարհին հանդիպած խոչընդոտներից։ Աստված ոչ միայն ի վիճակի է օգնելու քեզ հաղթահարել դրանք, այլև այդ արգելքները կարող են նույնիսկ օրհնություն դառնալ քեզ համար վերջում: Աստված զարմանարաշ Տեր է, այնպես չէ՞։ Անկասկած, դեմ հանդիման բախվելով մեր կյանքի բոլոր խոչընդոտներին՝ ես և դու կարո՛ղ ենք վստահել Նրան: Թող Աստված օրհնի քո օրը և քո կյանքի դժվարությունները փոխակերպի ու դարձնի Իր ուղարկած օրհնությունները:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես