August 3

Գլխավոր | Հրաշքներ | Երբ Աստված քեզ ասում է՝ Ես սիրում եմ քեզ ❤️

Երբ Աստված քեզ ասում է՝ Ես սիրում եմ քեզ ❤️

Սիրելի բարեկամ, այսօր ես ուզում եմ քեզ առաջարկել, որպեսզի քաջալերվես Հայր Աստծո սրտի այս խրախուսական խոսքերով։ Դրանք ձևավորվել են Աստվածաշնչում նկարագրվող Աստծո էության մասին ճշմարտություններից և յուրաքանչյուրիս հանդեպ Նրա ունեցած սիրո նկարագրություններից։

«Զավա՛կս,

Գուցե այսօր դու այս գրառումը բացել ես՝ փնտրելով Իմ կողմից մի նշան, որպեսզի չհանձնվես քո պայքարներում և չթուլանաս քո հավատքի ընթացքի մեջ։

Գուցե դու երբևէ չես զգացել, թե ինչ է իրական խաղաղությունն ու հանգիստը։

Թույլ տուր քեզ ցույց տալ, որ Իմ սերը քո նկատմամբ ավելի մեծ է, քան քո բոլոր վախերն ու անհանգստությունները,

Ավելի մեծ, քան քո դժվարությունները,

Եվ ավելի խորը, քան քո ստացած վերքերը։

Իմ սերը ծածկում է ամեն ինչ։

Եվ երբ ինչ-որ բան չի լինում այնպես, ինչպես դու էիր սպասում,

Ես մնում եմ նույնը։

Ես շատ օրհնություններ եմ պահել քեզ համար։

Այնպիսի մեծ ծրագրեր, որոնք չես էլ կարող պատկերացնել։ 

Այսօր որոշում կայացրու մոտենալ Ինձ։

Թո՛ւյլ տուր, որ Ես քեզ օգնեմ վերականգնվելու հարցում․․․ որովհետև ոք ոչ չի կարող դա այնպես, ինչպես Ես կարող եմ անել քո կյանքում։

Ինչպիսի դժվարություններով էլ անցնես․․․ անգամ ամենահուսահատ իրավիճակներում, երբեք չմոռանաս, որ Ես սիրում եմ քեզ։

Քո երկնային Հայր»

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ահա՛ իմ աղոթքը քեզ համար։ Այն ուղղակիորեն վերցված է Եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակից․ «․․․որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք» (Եփեսացիս 3․17-19)։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: