• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 հնվ 2022 թ.

Երբ Աստված մի բան է շնորհում, Նա զղջալ չունի 🤗

Հրապարակման ամսաթիվ 10 հնվ 2022 թ.

Ֆրանսիացիները մի հայտնի արտահայտություն ունեն. «Տալը նվիրել է, հետ վերցնելը՝ գողություն»:

Սիրելի Ընկեր, գիտե՞ս արդյոք, որ այն, ինչ Աստված է տալիս քեզ, Նա երբե՛ք հետ չի վերցնի, եթե ինքդ դրանից չհրաժարվես: Աստված հավատարիմ է։ Նա Իր Խոսքի տերն է։ Նա միշտ անում է այն, ինչ խոստացել է (տե՛ս Երեմիա 1․12 խոսքը)։ 

Այսպիսով, երբ Նա ինչ-որ բան է տալիս, Նա այն հետ չի վերցնում: Դա կնշնակեր, որ Նա հետ է կանգնում Իր Խոսքից։ Իսկ դա անհնարին է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված հետևում է Իր Խոսքին, որպեսզի կատարի այն..․ Այո՛, Աստված պահում է Իր Խոսքը...

Երբ Աստված խոստացավ, որ Նոր Ուխտ է հաստատելու մարդկության փրկության համար, Նա լիովին իրականացրեց Իր խոստումը՝ վճարելով ամբողջ գինը՝ մինչև իսկ Իր սիրելի Որդու կյանքը: Նա ամբողջությամբ տվեց Հիսուսին՝ առանց «հետ վերցնելու» Իր Որդուն, թեև Նա զոհում էր Իր միածին Որդուն: Երբ Աստված տալիս է, Նա իրապես տալիս է ամբողջ սրտով ու նվիրվածությամբ:

Այսպիսով, օրինակ, երբ Հիսուսն ասում է, որ Նա տալիս է քեզ Իր խաղաղությունը, ապա Նա այն տալիս է քեզ կատարելապես և ամբողջությամբ.

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27

Նա Իր խաղաղությունը մեզ չի տալիս այնպես, ինչպես աշխարհն է «տալիս»... այսինքն՝ պայմանականորեն ու ոչ մնայուն կերպով։ 

Երբ Աստված խոսում է, Նա ամբողջությամբ կատարում է Իր Խոսքը: Դու կարող ես լիովին ապավինել քո Աստծուն: Նա հավատարիմ է, և Նրա Խոսքն ազնիվ է ու ճշմարիտ:

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, վստահի՛ր Նրան: Աստված անում է այն, ինչն ասել է: Երբ Նա տալիս է, տալիս է որպես պարգև:

Աղոթում եմ, որ քո հավատքն առ Աստված թարմանա այսօր, և Տեր Աստծո բարությունը ուղեկցի քեզ այսօր։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես