20210528195754_June2

Գլխավոր | Հրաշքներ | Երբ անցյալն է խանգարում քեզ առաջ ընթանալ…

Երբ անցյալն է խանգարում քեզ առաջ ընթանալ…

Սիրելի բարեկամ, գուցե քո անցյա՞լն է խանգարում քեզ առաջ ընթանալ։ Երբեմն հանդիպում ենք աստվածաշնչյան հատվածների, որոնք ավելի հեշտ է ընթերցել, քան ապրել ու կիրառել մեր կյանքում։ Նման հատվածներից է Փիլիպպեցիս 3.13-14 խոսքը. «Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում» (Փիլիպպեցիս 3 13-14):

Այս հատվածը կարող ենք հակիրճ ներկայացնել այսպես՝ այսօր ես որոշում եմ մոռանալ այն ամենն, ինչ անցյալում է, և առաջ ընթանալ դեպի այն ամենն, ինչ սպասում է ինձ իմ առջևում:

«Ես որոշում եմ մոռանալ անցյալը և այլևս չեմ ապրելու դրա ծանրության ներքո: Այն ինչ եղել է, արդեն անցյալ է։ Որքան էլ անցյալը ցավոտ լինի, ես ոչինչ չեմ կարող փոխել։ Սակայն կարող եմ անցյալը մի կողմ դնելով՝ դեպի առաջ ընթանալ»:

Իրականում, ցավոք սրտի, այս ամենը իրողություն դարձնելու համար միայն այս համարը քո կյանքի վրա հռչակելը բավարար չէ։ Որպեսզի ավելի լավ հասկանանք ասվածը, թույլ տուր մի օրինակ բերել։ Պատկերացրու, որ ճաշ պատրաստելու ժամանակ պատահաբար դանակով վնասում ես ձեռքդ։ Հետո նախ լվանալում ես կտրված տեղը, ախտահանում այն և վիրակապ դնում վերքի վրա, որպեսզի այն նորից չբացվի և ժամանակի ընթացքում սկսի լավանալ: Չեմ կարծում, թե այս ամենից հետո հաճախակի կսկսեք սեղմել վնասված հատվածի վրա։ Ինչո՞ւ։ Մի շատ պարզ պատճառով՝ քանի որ այն դեռ ցավում է:

Եթե դրան դիպչեք նախքան սպիի ամբողջական ձևավորումը, թեև այն կարող է «բուժված» թվալ, սակայն ավելի խորը շերտերում բուժման գործընթացը դեռ ավարտված չէ: Սակայն, երբեմն մենք հենց սա ենք անում մեր անցյալի հետ: Մենք դիպչում ենք ու սեղմում դեռ չլավացած վերքերի վրա, երբ խոսում ենք ու կենտրոնանում անցյալի իրադարձությունների վրա։ 

Անցյալը երբեմն մեզ փակուղի է մտցնում։ Եվ որքա՜ն դժվար է դադարել խոսել այն իրավիճակների մասին, որոնց մեջ մենք շարունակում ենք մնալ արգելափակված: Անցյալ, որը դեռ շարունակում է քեզ ցավ պատճառել։ Աշխատավայրում քո մտերիմ գործընկերը, որը մեջքիդ հետևում կատարված խաբեությամբ առաջխաղացում է ստացել: Քո ֆինանսական իրավիճակը, որն անկում է ապրել։ Եկեղեցու ծառայողը կամ պատասխանատու մեկը, ում բացահայտված գաղտնի կյանքը գայթակղության առիթ է դարձել։ Կամ ավելի վատ անձնական ողբերգություններ, որոնք տեղի են ունեցել մանկահասակ տարիքում կամ ընտանեկան ու անձնական հարաբերություններում։ Այս ամենն արդեն անցյալում է, և դու կարծում ես, թե մոռացել ես դրանց մասին։ Սակայն երբ որևէ բան հիշեցնում է քեզ այդ ցավոտ իրադարձություններից մեկի մասին, այն դեռ շարունակում է քեզ ցավեցնել և գրավում է քո ողջ մտասևեռումը։

Սիրելի բարեկամ, ուզում եմ քեզ վստահեցնել, որ եթե զգում ես այս ցավը, ապա քո անցյալի բժշկման գործընթացը սկսվել է, բայց այն դեռ չի ավարտվել։ Ե՛կ անցյալի մեր վերքերի բժշկությունը նույնպես վստահենք մեր Տեր Աստծուն՝ հավատալով, որ Նա արդեն իսկ վերցրել է այն Իր վրա և կրել դրանց տառապանքը իմ և քո փոխարեն։ Տեր Հիսուսն ուզում է ազատել քեզ անցյալի կապանքներից ու վատ հիշողություններից:

Առաջարկում եմ հենց հիմա միասին աղոթել հոտևյալ աղոթքով. «Սուրբ Հոգի՛, խնդրում եմ՝ օգնիր ինձ դադարել անցյալով ապրելուց: Դա այնքան ուժգին է ինձ ձգում, որ ես հաճախ եմ տրվում այդ գայթակղությանը: Ես գիտեմ, որ երբ եսկենտրոնանում եմ իմ  անցյալի վրա, բավականին դժվար է դառնում արդյունավետ կերպով առաջ շարժվելը: Տե՛ր, խնդրում եմ՝ բժշկիր իմ անցյալի վերքերը, որպեսզի կարողանամ ապրել հենց այն հաղթական կյանքով, որը Դու ես ծրագրել ինձ համար. Կյանք, որը բաղկացած է ներկայից և միտված է դեպի ապագա հաղթանակները։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: