June-28

Գլխավոր | Հրաշքներ | Ես կխաղաղեցնեմ քո կյանքի փոթորիկը

Ես կխաղաղեցնեմ քո կյանքի փոթորիկը

Սիրելի բարեկամ, այսօր կրկին ուզում եմ Աստվածաշնչի խոսքերի հիման վրա Տիրոջ սրտից քեզ համար բխած խոսքով կիսվեմ քեզ հետ։ Աղոթում եմ, որ Տիրոջ սիրո ու հոգատարության այս ուղերձը թարմացնի քո կյանքն ու մխիթարի քեզ։
«Իմ թանկ ու սիրելի զավա՛կ, թող քեզ չվախեցնեն փոթորկոտ քամու ուժգնացող ձայները։ Ես քո կողքին եմ և անհրաժեշտ պահին կարող եմ խաղաղեցնել քո կյանք այցելած այդ փոթորիկը: Իմ մի խոսքը բավարար է, որպեսզի քամին դադարի և կատարյալ լռություն տիրի։ Երբ լսում ես քամիների ոռնոցն ու պոռթկումները, երբ տեսնում ես, թե ինչպես են ծովի ալիքները վեր խոյանում ու մոլեգնում կատաղած հսկաների պես, մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր Ինձ հետ: Այդ ժամանակ ավելի մոտեցիր ինձ և ապաստան գտիր Իմ գրկում: Ոչ մի փոթորիկ չի կարող խլել քեզ իմ սիրո գրկից։ Ո՛չ մոլեգնող կասկածի քամիները, ո՛չ սարսափազդու արհավիրքների փոթորիկները, ոչ գայթակղության ուժգին ալիքները չեն կարող խլել Ինձնից Իմ սերը քո հանդեպ։ Իմ թանկ զավա՛կ, Իմ սերը քո հանդեպ ավելի զորեղ է, քան բոլոր արհավիրքներն ու տարերային ուժերը միասին վերցրած։ Իմ սերը քո փարոսն է քո կյանք այցելած խավար փոթորիկների ժամանակ։ Այն քեզ միշտ դեպի անվտանգ նավահանգիստ է առաջնորդելու՝ մշտապես ձգելով քեզ դեպի Ինձ և Իմ կամքի ապահովության խաղաղությունը։ Քանի դեռ քո սիրտը մոտ է Իմ սրտին, ոչինչ ու ոչ մի բան չի կարող քեզ խլել Իմ ձեռքերից։ Քանի դեռ դու ամուր բռնել ես Իմ ձեռքից,

Ոչինչը և ոչ ոք չի կարող բաժանել մեզ: Ես սիրում եմ քեզ։ Պարզապես խոսիր Ինձ հետ ու պատմիր քո անհանգստությունների մասին․․․»:

Աստվածաշնչի հղումներ՝ Մարկոս 4:39, Հռոմեացիներ 8: 35-39

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: